Սպասովկա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 22 կմ հարավ-արևելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 6 կմ հարավ-արևելք, Փարվանա գետի ձախ վտակ Բուղդաշենի ձախ ափին, ծ.մ. 1990-2020 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 89 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 381 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 875 հա, խոտհարքեր՝ 141 հա, արոտավայրեր՝ 1194 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ 350 գլուխ, ոչխարներ և այծեր՝ 50 գլուխ։
Սպասովկայում գործում է 2 դպրոց։ Սպասովկայի թիվ 1 դպրոցում սովորում է շուրջ 46 աշակերտ, թիվ 2 դպրոցում՝ 15 աշակերտ ։
Սպասովկայից 0,5 կմ արևելք՝ վտակի աջ կողմում, պահպանվում են հին գյուղատեղիի, գերեզմանոցի և եկեղեցու ավերակները։ Խոյաձև մի արձանագրության վրա նկատելի են արձանագրության հետքեր։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041