Սազել

Ընդհանուր բնութագիրը

Սազել գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝  Ախալցխայից ուղիղ գծով  4 կմ հարավ-արևմուտք՝ հարավարևմտահայաց ձորալանջին, ծովի մակերևույթից 1190-1240 մ բարձրության վրա։

Գյուղում  բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —-  մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա,   արոտավայրեր՝ —- հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝  —- գլուխ։

Սազելի դպրոցում սովորում է 121 աշակերտ, դասավանդում՝ 27 ուսուցիչ։

Գյուղի Սբ. Խաչ եկեղեցու կառուցման ստույգ տարեթիվն անհայտ է, սակայն այս անվամբ հիշվում է 1940 թ.-ից։ 1826-1841 թվականների ընթացքում գրիչ և ստացող Մարտիրոս  Տեր-Նահապետյանցը կազմել է Ժողովածու։ Եկեղեցում առ այսօր պահպանվում է  Իլիջայից բերված 5 աղոթագիրք (մեկ Շարական, 2 հատ գործք առաքելոց  և 2 հատ Սաղմոս)։

Հողային աշխատանքների ժամանակ սազելեցի Ղևոնդ Սիմոնյանը հայտնաբերել է կարասներ, որոնք պահվում են Ախալցխայի գավառագիտական թանգարանում, իսկ 1981 թ. Սազանաուրենց արտեր տեղամասում ջրատար առուներ անցկացնելիս Խաչատուր Քրդյանը հայտնաբերել է պղնձյա մի կնիք՝ հետևյալ հիշատակագրությամբ. «Մանուկ աղա Գրիգորյան»։

Սբ. Խաչ եկեղեցուց քիչ հեռու՝ հարավարևելյան կողմում, գտնվում է մենհիր հիշեցնող մի ժայռազանգված, իսկ դրա մոտ՝ 9-11-րդ դարերին բնորոշ քառակող կոթողի պատվանդան։ Վերջինիս արևմտահայաց երեսին բոլորաձև շրջանակի մեջ առնված հավասարաթև խաչի քանդակ է։ Այս ամենի վրա կառուցվել է մատուռանման մի պարզ շինություն։

Առկա խնդրիները

Գտնվում է քաղաքից 4 կմ. հեռավորության վրա: Ճանապարհը ասֆալտապատ չէ, ինչը խոչընդոտում է մեքենաների երթևեկութունը:

Գյուղում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիր։

Չկա գործող մշակույթի տուն, գյուղական ակումբը չի գործում և վթարային վիճակում է, քաղաքային հեռախոս և ինտերնետ ևս չկա:

Գյուղում կա մեկ եկեղեցի և երկու մատուռ: Եկեղեցին մասամբ վերանորոգման կարիք ունի, հատկապես հատակը։

Գյուղում կա հայկական դպրոց:

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041