2015 թվականի սկզբին ՋԱՀ-ի անձնակազմն անցավ ինստիտուցիոնալ զարգացման ծրագիր` ներառյալ սեմինարներ և ռազմավարական պլանավորման դասընթացներ: Արդյունքում, մշակվեցին և սահմանվեցին ՋԱՀ-ի տեսլականը, առաքելությունը և ռազմավարական ուղղությունները:
ՋԱՀ-ի տեսլականն է`
Կյանքի բարձր որակ ունեցող, ազգային ինքնության հաստատուն հիմքերով և համախմբված Ջավախք:
ՋԱՀ-ի առաքելությունն է՝
Նպաստել Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը և հայ-վրացական համագործակցությանը:
Ռազմավարական ուղղություններ | Մարտավարական ուղղություններ |
1. Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացում | 1.1. Զարգացման և բարեգործական ծրագրերի մշակում և իրականացում հետևյալ ոլորտներում`
|
2. Հայ-վրացական համագործակցության սերտացում | 2.1. Հայաստանյան և վրաստանյան իշխանությունների, գործարար և հասարակական հատվածների ներկայացուցիչների հետ տարբեր հարցերի վերաբերյալ պարբերական հանդիպումների/քննարկումների կազմակերպում |
2.2. Տարբեր ոլորտներում հայ-վրացական համատեղ ծրագրերի մշակում և իրականացում |
Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայության խնդիրների վերհանման և վերլուծության, ինչպես նաև ՀՀ և Վրաստանի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից մշակվել է «Ջավախք-2020» ծրագրային փաթեթը: