Զակ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 11 կմ հյուսիս, ծ. մ. 1670-1700 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 151 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 479 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 312 հա, խոտհարքեր՝ 140 հա, արոտավայրեր՝ 453 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ, ունի գրադարան։ Զակի դպրոցում սովորում է շուրջ 97 աշակերտ, դասավանդում՝ 31 ուսուցիչ։
Գյուղում է գտնվում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ինչպես նաև քահանա Իսահակ Աբրահամյանցի տունը՝ 1874թ. Օջախի (բուխարիկ) քարով հանդերձ։
Գյուղի ճանապարհները և կամուրջը ունեն վերանորոգման կարիք։
Գյուղում առկա է ոռոգման ջրի խնդիր. անհրաժեշտ է շահագործել ջրհան պոմպակայանը։
Դպրոցը և մշակույթի տունը ունեն վերանորոգման կարիք։
Գյուղը չունի սպորտային կենտրոն։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041