Չիֆթքիլիսա

Ընդհանուր բնութագիրը

Չիվթքիլիսա և Դամալա-Խարաբա գյուղերը գտնվում են Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 20 կմ հեռավորության վրա, Թրիալեթի լեռների հարավային լանջի՝ ափսեաձև գոգավոր սարահարթի հյուսիսային վերջավորության փեշերին, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։

Գյուղերում բնակվում է 109 ընտանիք, որից 58-ը երիտասարդ  ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 420 մարդ, որոնցից 225-ը անչափահասներ են։ Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 15 երեխա. 2011թ.՝ 3 երեխա, 2012թ.՝ 5 երեխա, 2013թ.՝ 7  երեխա։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 340 հա, խոտհարքեր՝ 85 հա,   անտառային տարածքներ՝ 58 հա, արոտավայրեր՝ 880 հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝  380  գլուխ, ոչխարներ՝  1150 գլուխ։

Չիվթքիլիսայի միջնակարգ դպրոցում սովորում է 78 աշակերտ։

Առկա խնդրիները

Գյուղերի ճանապարհները  գտնվում են անմխիթար  վիճակում։

Գյուղերում չկա գրադարան, սպորտային կենտրոն։ Մշակույթի տուն վերանորոգման կարիք ունի։

Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041