Նարդևան գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 18 կմ հեռավորության վրա, Դալիդաղ լեռան հյուսիսարևելյան ստորոտում, ծովի մակերևույթից 1560 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 338 ընտանիք, որից 170-ը երիտասարդ ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1171 մարդ, որոնցից 250-ը անչափահասներ են, կենսաթոշակառուներ՝ 300 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 35 մարդ։ Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 36 երեխա. 2011թ.՝ 11 երեխա, 2012թ.՝ 11 երեխա, 2013թ.՝12 երեխա։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 389 հա, խոտհարքեր՝ 600 հա, անտառային տարածքներ՝ 40 հա, արոտավայրեր՝ 1610 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝ 980 գլուխ, ոչխարներ՝ 400 գլուխ։
Գյուղում չկա մշակույթի տուն, սպորտային կենտրոն։
Նարդևանի միջնակարգ դպրոցում սովորում է 180 աշակերտ, դասավանդում ՝ 42 ուսուցիչ։
Գյուղի վերաբերյալ առաջին արխիվային տեղեկությունը վերաբերում է 1837թ., որում նշված է, որ նարդևանը ունեցել է մեկ քարաշեն եկեղեցի և մեկ քահանա։
Դալիդաղ լեռան գագաթին 19-րդ դարում նարդևանցիները մատուռ են կառուցել և դարձրել սրբավայր «Սուրբ Հովհաննես» ուխտատեղի՝ կրոնական ծիսակատարությունների համար։
Գյուղի ճանապարհները գտնվում են վատ վիճակում։
Գրադարանը վերանորոգման կարիք ունի։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041