Մուրջախեթ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 4 կմ հարավ, Քառասնակն վտակի ձախ ափին, ծ.մ. 1740 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 147 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 405 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 282 հա, արոտավայրեր՝ 260 հա։
Գյուղը ունի գյուղական ակումբ, չունի գրադարան։ Մուրջախեթի դպրոցի հայկական սեկտորում սովորում է շուրջ 54 աշակերտ, վրացական սեկտորում՝ 5 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։
Գյուղը հարուստ է բազմաբնույթ պատմական հուշարձաններով։ Դրանց շարքին են դասվում մ.թ.ա. 5-4 հազարամյակներով թվագրվող 3 վիշապաքաղերը, Սբ. Վարագա խաչի (Գյուտ խաչի) եկեղեցին, գյուղի հարավարևելյան մասում պահպանված գեղաքանդակ ու արձանագիր խաչքարը։
Գյուղամիջյան ճանապարհները, ինչպես նաև գյուղը շրջկենտրոնին կապող ճանապարհը գտնվում են ոչ բարվոք վիճակում (մոտ 2 կմ)։ Գյուղում կա մեկ կամուրջ, որը վերանորոգվել է 2011 թ.-ին։
Գյուղն ունի մշակույթի տուն, որը վերանորոգվել է 2013 թ.-ին, գտնվում է բարվոք վիճակում։ Գյուղը չունի սպորտային կենտրոն։ Եկեղեցին գտնվում է կիսաքանդ վիճակում, չունի քահանա, էլեկտրաֆիկացման կարիք ևս կա։
Գյուղը ունի գրադարան, որը գտնվում է սեփական առանձնատան մեջ։ Վերջինս կիսաքանդ վիճակում է։
Գյուղը ունի փոքր ֆուտբոլի դահլիճ, որը սակայն ենթակա է վերանորոգման։ Այս մարզաձևը զարգացած է գյուղում։
Գյուղը ապահովված է խմելու ջրով։ Գրատար խողովակները գտնվում են նորմալ վիճակում։ Ոռոգման ջրի խնդիրը կարելի է համարել բավարար, քանի որ ներկայումս ընթանում են վերանորոգման նախապատրաստական աշխատանքները։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041