Գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 15 կմ հյուսիս-արևելք, ծ.մ. 1690-1720 մ բարձրության վրա, անտառածածկ լեռնապարով երիզված արգավանդ դաշտաբերանում։
Գյուղում բնակվում է 339 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 961 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 346 հա, խոտհարքեր՝ 66 հա, արոտավայրեր՝ 1011հա։
Գյուղում կա գյուղական ակումբ, չկա գրադարան։ Մերենիայի դպրոցում սովորում է շուրջ 125 աշակերտ, դասավանդում՝ 24 ուսուցիչ։
Գյուղի պատմամշակութային հուշարձանների թվին են պատկանում Սբ. Աստվածածին եկեղեցին և Խիդիսջվար անվամբ գյուղատեղին։
Գյուղի երեք կամուրջները և ճանապարհի 2 կմ հատվածը ենթակա են բարեկարգման։
Դպրոցը և մշակույթի տունը ունեն վերանորոգման կարիք։ Եկեղեցին վերանորոգվել է 2012 թվականին։
Գյուղում առկա է խմելու ջրի խնդիր. մոտ 50 ընտանիք օգտվում է ջրից պոմպերի միջոցով։
Ոռոգման ջրուղին ենթակա է վերանորոգման։
Գյուղում չի գործում սպորտային դպրոց և գրադարան։
Բնակավայրը գազաֆիկացված չէ։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041