Մաջադիա

Ընդհանուր բնութագիրը

Մաջադիա գյուղը գտվում է  Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 5 կմ հյուսիս-արևելք, ծ.մ. 1680-1740 մ բարձրության վրա, Ախալքալաք – Բակուրիան մայրուղուց 1,5 կմ հեռու։

Գյուղում բնակվում է 302 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1235 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 556 հա, խոտհարքեր՝ 15հա, արոտավայրեր՝ 904հա։

Մաջադիայի դպրոցում սովորում է շուրջ 97 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։

Մաջադիայի եկեղեցին 1840-1850-ական թվականներին հիշվում էր Սբ. Հարություն, իսկ 1860-ականների սկզբից արդեն Սբ. Լուսավորիչ անվամբ։ Մաջադիայից 0,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է շրջաբնակ հայության կարևոր ուխտատեղերից մեկը՝ Սբ. Հովհաննես վանքը։

Առկա խնդրիները

Գյուղի կենտրոնից մինչև գերեզմանատուն, այնտեղից էլ մինչև հարսանյաց տուն տանող ճանապարհը (1500մ) ենթակա է վերանորոգման։

Գյուղում առկա է ոռոգման ջրի խնդիր։

Գյուղում չկա մշակույթի տուն, սպորտային կենտրոն։

Գյուղի գրադարանը, դպրոցը, բուժկետը, եկեղեցին ենթակա են վերանորոգման։

Գյուղում կա ինտերնետ, որը, սակայն,  շատ թույլ է աշխատում։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041