Ղուշչի գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 22 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1530 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 175 ընտանիք, որից 45-ը երիտասարդ ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 555 մարդ, որոնցից 110-ը անչափահասներ են, աշխատունակ տարիքի բնակիչներ՝ 330 մարդ, կենսաթոշակառուներ՝ 115 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 39 մարդ։ Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 16 երեխա. 2011թ.՝ 5 երեխա, 2012թ.՝ 4 երեխա, 2013թ.՝ 7 երեխա։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 389 հա, խոտհարքեր՝ 605 հա, անտառային տարածքներ՝ 12 հա, արոտավայրեր՝ 656 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝ 411 գլուխ, ոչխարներ՝ 800 գլուխ։
Ղուշչիի դպրոցում սովորում է 76 աշակերտ, դասավանդում 21 ուսուցիչ։
Գյուղի արևմտյան մասում կա մի հին ավերակ եկեղեցի՝ կառուցված 6-րդ դարում, իսկ Ղուշչիից դեպի Ղզլքիլիսա ձգվող ճանապարհի արևմտյան կողմում՝ Դաբախանի աղբյուրի դիմաց գտնվող հինավուրց և կիսավեր եկեղեցին 1974թ. ղուշչիները վերանորոգելուց հետո վերածեցին սրբավայրի։ Վարդավառից մեկ շաբաթ անց Ծալկայի հայեևը այդ եկեղեցում նշում են Ծաղկամար սրբի օրը։ Ղուշչի փորի պռնկին՝ արևմտյան կողմում է գտնվում «Այա Պանտելի» սրբավայրը։ Գյուղի բլրի գագաթին 1867 թ. հովակիմ Մեհրաբյանի նախաձեռնությամբ և օժանդակությամբ կառուցվել է սրբատաշ, քարեշեն Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին՝ զանգակատնով, պարսպապատված 1874 թվականին։
Գյուղի ճանապարհները գտնվում են վատ վիճակում։
Գյուղում չկա գրադարան, մշակույթի տուն, սպորտային դպրոց։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041