Ղուլալիս գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝ Ախալցխայից ուղիղ գծով 5,5 կմ հարավ-արևմուտք՝ ծովի մակերևույթից 1200-1250 մ բարձրությամբ մեղմաթեք լեռնալանջին։
Գյուղում բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —- մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա, արոտավայրեր՝ —- հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝ —- գլուխ։
Ղուլալիսում դպրոց չի գործում։
Գյուղում է գտնվում Սբ. Խաչ եկեղեցին։ Համակ սրբատաշ քարով կառուցված, ուղղանկյուն հատակագծով պարզ շենք է, որը կառուցելիս կարևորվել է տեղանքի հարմարությունը, այլ ոչ ավանդական կարգը, այն է՝ երկայնական առանցքում ունենալ արևելք-արևմուտք ուղղությունը։
Արդյունքում խորանը հայտնվել է ոչ թե արևելքում, ինչպես մեր բոլոր եկեղեցիներում, այլ հյուսիս-արևմուտքում, իսկ մուտքի առջև՝ եկեղեցուն կից եռահարկ զանգակատունը հայտնվել է կառույցի հարավ-արևելքում։
Ղուլալիսցի հայ առաքելականներն իրենց կարիքները հոգալու համար հաճախում էին Փոքր Պամաճի և Սազելի եկեղեցիները։ Սույն բացը լրացնելու մտահոգությամբ 2000 թ. համագյուղացի Ռ. Հարությունյանի հովանավորությամբ գյուղում կառուցվում է մի մատուռ։
Պետրոս Պետրոսյանը Հինձքից բերել է կաշվե կազմով և թանկարժեք քարերով զարդարված մի ձեռագիր Ավետարան, որն առ այսօր պահվում է նույն գերդաստանի ժառանգների տանը։
Ղուլալիսի ամրոցի ավերակները պահպանվել են գյուղամիջում՝ Բոլբոբա բլրի վրա։
Գյուղի հիմնական և գյուղամիջյան ճանապարհները վերանորոգվել են բարերար Աշոտ Պապոյանի եւ նրա եղբոր կողմից:
Գյուղում առկա է ոռոգման ջրի խնդիր։
Չկա քաղաքային հեռախոս եւ ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041