Ղզլքիլիսա

Ընդհանուր բնութագիրը

Ղզլքիլիսա գյուղը գտնվում է  Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հեռավորության վրա, Սամսարի լեռնաշղթայի արևելյան լանջի ստորոտին, ծովի մակերևույթից 1575-1600 մ բարձրության վրա։

Գյուղում  բնակվում է 403 ընտանիք, որից 83-ը երիտասարդ ընտանքիներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1386 մարդ, որոնցից 210-ը անչափահասներ են, աշխատունակ տարիքի բնակիչներ՝ 700 մարդ, կենսաթոշակառուներ՝ 236 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 100 մարդ։  Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 62 երեխա. 2011թ.՝ 21 երեխա, 2012թ.՝ 24 երեխա, 2013թ.՝17 երեխա, 2014թ.՝ 1 երեխա։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 355 հա, խոտհարքեր՝ 396 հա,   անտառային տարածքներ՝ 30 հա, արոտավայրեր՝ 1201 հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝ 640 գլուխ, ոչխարներ՝  1300 գլուխ։

Գյուղում կան կարմիր բազալտի,  ավազի, կավի  հանքեր։

Գյուղում կա գրադարան, չկա մշակույթի տուն, սպորտ դպրոց։

Ղզլքիլիսայի  միջնակարգ դպրոցում սովորում է 180 աշակերտ, դասավանդում՝ 28 ուսուցիչ։

Բնակիչների միջոցվերով 1869-1870 թթ. գյուղամիջում կառուցվել է Սբ. Աստվածածին թաղակապ եկեղեցին, որը վերանորոգվել է 2000 թ.-ին Մոսկվայի «Ռուսլան-1» ֆիրմայի տնօրեն Էդգար Արամյանի հատկացրած գումարով։

Առկա խնդրիները

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041