Ղադո

Ընդհանուր բնութագիրը

Ղադո գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 20 կմ հյուսիս, ծ.մ. 1780-1830 մ բարձրության վրա, Ախալքալաք-Բակուրիան մայրուղու արևմտյան եզրին։

Գյուղում բնակվում է 177 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 576 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 241 հա, խոտհարքեր՝ 66 հա, արոտավայրեր՝ 479 հա։

Գյուղն ունի գյուղական ակումբ և չունի գրադարան։ Ղադոյի դպրոցում սովորում է շուրջ 68 աշակերտ, դասավանդում՝ 15 ուսուցիչ։

Գյուղն հայտնի է 1868 թվականին կառուցված Սբ. Գրիգոր  Նարեկացի եկեղեցիով։ Գյուղի հյուսիսային կողմում պահպանվել են նաև  միջնադարյան գյուղատեղիի ու եկեղեցու մնացորդներ։

Առկա խնդրիները

Ճանապարհները (2կմ) անմխիթար վիճակում են, ենթակա են վերանորոգման։

Մշակույթի տունը գործում է, բայց գտնվում է կիսավեր վիճակում, ենթակա է վերանորոգման։ Պատուհանները և ապակիները կոտրված են։

Խմելու ջրի հարցը որոշ չափով լուծված է, սակայն խողովակները վերանորոգման կարիք ունեն։

Ոռոգման ջրի խնդիրը գյուղում լուծված է։

Դպրոցի շենքը վերանորոգվել է 2005 թվականին։ Գյուղը չունի սպորտային կենտրոն, գրադարան, բուժկետ։

Գյուղի եկեղեցին գտնվում է վերանորոգման ընթացքի մեջ։

Գյուղը գազաֆիկացված է։

Ինտերնետ հասանելիությունը բացակայում է։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041