Ղաբուռ

Ընդհանուր բնութագիրը

Ղաբուռ  գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 23 կմ հեռավորության վրա, Թրիալեթի լեռների հարավային ստորոտի բարձրադիր վայրի դաշտաձև գոգահովտում, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 94 ընտանիք, որից 42-ը երիտասարդ  ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 338 մարդ, որոնցից 42-ը անչափահասներ են, աշխատունակ տարիքի բնակիչներ՝ 250 մարդ, կենսաթոշակառուներ՝ 30 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 16 մարդ։  Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 14 երեխա. 2011թ.՝ 7 երեխա, 2012թ.՝ 4 երեխա, 2013թ.՝ 3  երեխա։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 180 հա, խոտհարքեր՝ 280 հա,   անտառային տարածքներ՝ 30 հա, արոտավայրեր՝ 500 հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝  450 գլուխ, ոչխարներ՝  800 գլուխ։

Ղաբուռի 9-ամյա  դպրոցում սովորում է 42 աշակերտ։

Գյուղի շրջակայքում պատմական հուշարձաններ չկան։ Գյուղում կա մի քարաշեն , փայտածածկ եկեղեցի, գյուղի արևմտյան մասում՝բլրի վրա, կա մի մատուռ, որը ուխտատեղի է։

Առկա խնդրիները

Գյուղի ճանապարհները  գտնվում են անմխիթար  վիճակում։

Գյուղում չկա մշակույթի տուն, գրադարան, սպորտային կենտրոն։

Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041