Հիմնադիրներ և հոգաբարձուներ

IMG_1057Սոս Սահակյան
Գործարար, բարեգործ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ծնվել է 1949թ. օգոստոսի 5-ին Ջավախքի Դամալա գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը, տնտեսագետ է։ Շուրջ 20 տարի աշխատել է Հայաստանի ագրո-արդյունաբերական համալիրի կառավարման տարբեր ոլորտներում։ Դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո 5 տարի աշխատել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ հիմնելով սեփական բիզնեսը։ 1997թ.-ից վերադարձել է Հայաստան և հիմնադրել սեփական բիզնեսը, որտեղ ներկա դրությամբ աշխատում են 1000-ից ավելի մարդ։
Սեփական հրուշակեղենի գործարանի արտադրանքը վաճառվում է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։
Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահության անդամ է և «Հայաստան-Վրաստան» համագործակցության խմբի ղեկավարը։
Սոս Սահակյանը մշտապես իրագործել է բազմաբնույթ բարեգործական միջոցառումներ, հատկապես Ջավախքում՝ նպաստելով  հայապահպանության խնդրի և տարածքի սոցիալական, մշակութային և տնտեսական հարցերի լուծմանը։ Նրա օժանդակությամբ Ջավախքում վերաբացվել են մի քանի եկեղեցիներ, Ախալցխա քաղաքում անցկացվել են հայտնի հայ նկարիչներ Վարդգես Սուրենյանցին և Վահրամ Գայֆեճյանին նվիրված արվեստի փառատոններ, հիմնադրվել և հաջողությամբ գործում է Հայ ստեղծագործողների միությունը Ախալցխայում, Ջավախքում պարբերաբար կազմակերպվում են պարի, երգի, մարզական և այլ միջոցառումներ, Դամալա գյուղում ստեղծվել է հիմնադրամ, որը հոգում է գյուղի տարբեր խնդիրները։
2013թ. վերջին Սոս Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, որի շուրջ միավորվել են ջավախքյան ծագում ունեցող մտավորականներ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Հիմնադրամն արդեն առաջին լուրջ քայլերն է կատարել։ Բոլոր հիմքերը կան այն ընդլայնելու և լուրջ խնդիրներ լուծելու համար։
Սոս Սահակյանի ընտանիքը հովանավորում և աջակցում է նաև Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի ամբողջ գործունեությունը։

Colonel-General, advisor of the RA Defense Minister Gurgen Dalibaltayan is guest in Hayatsk press clubԳուրգեն Դալիբալթայան
Գեներալ-գնդապետ, ՋԱՀ-ի համահիմնադիր
(1926-2015 թթ.)

Ծնվել է 1926թ. հունիսի 5-ին Բոգդանովկայի շրջանի (այժմ՝ Նինոծմինդա) Մեծ Արագյալ գյուղում: 1947թ. ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը, 1961թ. Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան, 1976-1978թթ. ԳՇ ակադեմիային կից կատարելագործման բարձրագույն հրամանատարական և օպերատիվ դասընթացները: 1947-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: Եղել է Բաքվի 259-րդ դիվիզիայի, Լենքորանի, ապա՝ Կիրովաբադի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար, նույն դիվիզիայի փոխհրամանատար, Սիբիրի զինվորական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, ԽՍՀՄ Եվրոպայի զորամիավորման հարավային խմբավորման զորքերի (Բուդապեշտ) շտաբի պետի, Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորքերի (Դոնի Ռոստով) հրամանատարի տեղակալ: 1991թ. եղել է Հայաստանի Պաշտպանության կոմիտեի, 1991-1992թթ.՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, 1992-1993թթ.՝ ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար, 1993թ.-ից՝ ՀՀ նախագահի խորհրդական-գլխավոր ռազմական տեսուչ: 1991-1994թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները: Պարգևատրվել է՝ ԽՍՀՄ բազմաթիվ, ՀՀ (1998) և ԼՂՀ (2000) 1-ին աստիճանի Մարտական խաչ, Հայ եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի (2004) շքանշաններ, ՀՀ Աժ պատվոգիր (2005), ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005):

46 Bishop Vazgen WebԷդվարդ Միրզախանյան
Վիրահայոց թեմի առաջնորդ, ՋԱՀ-ի համահիմնադիր
Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը (ավազանի անունով Էդվարդ) ծնվել է 1965թ. հուլիսի 21-ին էջմիածնի շրջանի Արտիմեդ (նախկինում Աթարբեկյան) գյուղում: 1971-1982թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1982թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 1984-1986թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1989թ. մայիսի 7-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի: 1990թ. պաշտպանել է ավարտաճառ «Գրիգոր վարդապետ Սկևռացու կյանքն ու մատենագրական ժառանգությունը» թեմայով: 1991թ. հուլիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա և անմիջապես հրավիրվել է դասախոսելու Գևորգյան հոգևոր ճեմարանում և նորաբաց ՔԴՔԿ-ում: 1996թ. հունիսի 20-ին երջանկահիշատակ Գարեգին Ա. Կաթողիկոսի ձեռամբ ստացել է մասնավոր վարդապետական չորս աստիճան: 1999թ. դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Արագածոտն թեմի առաջնորդական տեղապահ: 2002թ. սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդ: 2003թ. հուլիսի 23-ին` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծվել է եպիսկոպոս:

Picture3Սեյրան Վանցյան
Ավիատոր, «Հայք Ավիա» ավիաընկերության նախագահ, ՋԱՀ-ի համահիմնադիր 

Ծնվել է 1951թ. մայիսի 2-ին Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում: ՀՀ-ում ավիացիայի կազմակերպիչներից: 1957-1967թթ. սովորել է Բեժանոյի միջնակարգ դպրոցում: 1974թ. ավարտել է Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ճարտարագետների ինստիտուտը, 1990թ. Սանկտ-Պետերբուրգի քաղաքացիական ավիացիայի ակադեմիայի բարձրագույն հրամանատարական դասընթացները: Ս. Վանցյանը 1988-1999թթ. «Էրեբունի» և տեղական (Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի, Ջերմուկ) օդանավակայաններից դեպի Արցախ կազմակերպել և ղեկավարել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանության համար կենսականորեն անհրաժեշտ ավիափոխադրումներ (զենք, զինամթերք, կամավորական ջոկատներ, վառելանյութ, սննդամթերք, մարդասիրական օգնություն), իսկ Արցախից դեպի հետ փախստականների, վիրավոր, հիվանդ ազատամարտիկների տեղափոխումը: 2002թ. պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Շուշիի ազատագրման մեդալով, 2010թ. ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։


50025Հարություն Խաչատրյան

ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ՋԱՀ-ի համահիմնադիր 

Ծնվել է 1955թ. հունվարի 9-ին Ախալքալաք քաղաքում: 1981թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը: Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի և օպերատորի օգնական, երկրորդ ռեժիսոր, բեմադրող ռեժիսոր: Նկարահանել է 6 վավերագրական և 4 խաղարկային ֆիլմ, որոնք արժանացել են միջազգային պարգևների և մրցանակների: 2004-2017թթ. եղել է Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրենը: 2017թ.-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն է: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը, 2007թ.` Նիդերլանդների արքայազն Քլաուսի մրցանակին: 2008թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանով: 2012թ. արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն ռեժիսոր» մրցանակին, 2013թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:


karineԿա
րինե Խոդիկյան
Դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր,
ՋԱՀ-ի համահիմնադիր 
   

Ծնվել է 1957թ. հունիսի 24-ին Ախալքալաք քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1988-1989թթ. աշխատակցել է «Կերպասագործ» բազմատիրաժ թերթում: 1989-1997թթ. եղել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժնի խմբագիր, 1997-2001թթ.՝ արձակի և պոեզիայի բաժնի խմբագիր: 2001-2004թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիր: 2001-2007թթ. եղել է ՀՌԱՀ անդամ: 2004-2008թթ. եղել է ՀՀ մշակույթի փոխնախարար: 2008թ. «Այբենգիր» հրատարակչության հիմնադիր-խմբագիր: 2000թ. հիմնել է «Դրամատուրգիա» գրական հանդեսը, խմբագիրն է: Մրցանակներ՝ 1997թ. «Ոսկե գրիչ» ժուռնալիստների միության մրցանակ, 1999թ. «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակ «Պիեսներ» ժողովածուի համար, 2002թ. Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային թատրոնի և Երևանի քաղաքապետարանի «Արտիստ» մրցանակ, 2002թ. ՀԳՄ ամենամյա մրցանակ «Տարվա լավագույն պիեսի համար», 2003թ. Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ՝ Ազգային դրամատուրգիայի զարգացմանը նպաստելու համար, 2009թ. Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության Ոսկե հուշաշքանշան՝ հայկական մամուլում եզակի «Դրամատուրգիա» հանդես հիմնադրելու և հանդեսի էջերը հայ ժամանակակից դրամատուրգներին տրամադրելու կապակցությամբ, 2012թ. «Գրական թերթի» գլխավոր խմբագիր:

Աշոտ Մելքոնյան Ashot-Melqonyan-640x350
Ակադեմիկոս, 
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՋԱՀ-ի համահիմնադիր
Ծնվել է 1961թ. փետրվարի 16-ին Ախալքալաքում: 1977թ. ավարտել է Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 4 հայկական միջնակարգ դպրոցը: 1977-1982թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 1986–1991թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող, 1991–95թթ.` գիտքարտուղար, 1995–2002թթ.` փոխտնօրեն, 2002թ.-ից` տնօրեն: 1982-1985թթ. ուսանել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրայում: 1989թ. «Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը 19-րդ դարի առաջին երեսնամյակի» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ դառնալով պատմական գիտությունների թեկնածու, իսկ 2002թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2006թ. դարձել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 2014թ. ստացել է ակադեմիկոսի կոչում։ Ա. Մելքոնյանին 1994թ. շնորհվել է «Հայաստան» հիմնադրամի, 2004թ.` «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն-Ուզունյան» մրցանակներ, 2003թ. ստացել է ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» մեդալ:

DSC_0527Գագիկ Գինոսյան
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր-ղեկավար,
ՋԱՀ-ի համահիմնադիր

Ծնվել է 1966թ. օգոստոսի 3-ին Ախալցխայում։ 1982թ. էքստերն կարգով հանձնելով քննությունները՝ ժամկետից մեկ տարով շուտ ավարտել է դպրոցը: Մեկ տարի աշխատել է Ախալցխայի Շարժական մեխանիզացված շարասյունում։ 1983թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Տեխնիկական կիբեռնետիկա ֆակուլտետի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը: 1985-1987թթ. ծառայել է սովետական բանակում: 1990թ. ավարտել է բուհը և ստացել ինժեներ-կիբեռնետիկի որակավորում։ Նույն թվականին ընդունվել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ռելյատիվիստիկ մասնիկների լաբորատորիա որպես ավագ գիտաշխատող: 1992թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին, Ալեքսանդր Թամանյան-կրտսերի գլխավորած «X» (իքս) գաղտնի ջոկատի կազմում ընդգրկվում Մահապարտների «Արծիվ» գումարտակ: Ոչնչացրել է թշնամու երկու տանկ, մասնակցել հայկական նորաստեղծ զենքի փորձարկմանը: Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Լաչինի,  Քելբաջարի  ազատագրական մարտերին: 1994-1996թթ. ծառայել է Հայկական բանակում, հատուկ նշանակության առանձին գումարտակում: 1995-1996թթ. սովորել և ավարտել է Մոսկվայի մարշալ Շապոշնիկովի անվան դաշտային Ռազմական ակադեմիան՝ ստանալով գնդի և բրիգադի հրամանատարի որակավորում: 1996թ. իր դիմումի համաձայն զորացրվել է Հայկական բանակից: Նույն թվականին ընդգրկվել է «Ակունք» ազգագրական երգի-պարի խմբում։ 1996-1999թթ. աշխատել է որպես Գյումրի «Շանթ» հեռուստառադիոընկերության երևանյան գրասենյակի տնօրեն։ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի հրամանով պարգևատրվել է «Արծիվ մահապարտ» (1998) և «Արիության համար» (2000) մեդալներով և այլ պարգևներով: 2000թ. արժանացել է Ավ. Իսահակյանի անվան երիտասարդ ստեղծագործողների հանրապետական գրական մրցույթի 1-ին մրցանակի։ 2001թ. հիմնադրել է «Ծովակ» մանկապատանեկան և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։