Կոկիա

Ընդհանուր բնութագիրը

Կոկիա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 18 կմ հյուսիս-արևմուտք, ծ.մ. 1760-1820 մ հարավարևելահայաց լեռնապարի արգավանդ ու բարեբեր ստորոտում։

Գյուղում բնակվում է 128 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 550 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 339 հա, խոտհարքեր՝ 12 հա,  արոտավայրեր՝ 479 հա։

Գյուղն ունի գյուղական ակումբ և չունի գրադարան։ Կոկիայի  դպրոցում սովորում է շուրջ 45 աշակերտ, դասավանդում՝ 15 ուսուցիչ։

Կոկիայում և մերձակայքում գոյություն են ունեցել 7 ավերակ եկեղեցիներ։ Դրանցից մեկը, որը գտնվում է գյուղի արևմտյան եզրին, տեղաբնակներին հայտնի է «Յամաջի ժամ» անվամբ և գրեթե ավերակ է։ Գյուղամիջում պահպանվել են նաև  «Շտաբի ժամ» անվամբ հայտնի եկեղեցու հիմնապատերը։ «Զիարաթ», «Տարբողոզ», «Միրթազին չայիր» և «Չաթալ յողան» հնավայրերում են գտնվում մի շարք եկեղեցիների ավերակներ։

Առկա խնդրիները

Գյուղի ճանապարհները (3 կմ) ենթակա են վերանորոգման։ Կամուրջը գրեթե ամբողջովին փլուզվել է, ենթակա է վերականգման։

Գյուղում առկա է խմելու ջրի խնդիր. խողովակները անհրաժեշտ է փոխել։

Գյուղը գազաֆիկացված է։

Չկա սպորտային կենտրոն։

Ինտերնետ հասանելիությունը բացակայում է։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041