Կուլիկամ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից 2 կմ հյուսիս-արևելք, Խուլգումոյին կից արևելքից, ծ.մ. 1680-1740 մ բարձրության վրա, ջրառատ Աբլար վտակի աջ ու ձախ ափերին։
Գյուղում բնակվում է 482 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1890 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 461 հա, արոտավայրեր՝ 797 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Կուլիկամի դպրոցում սովորում է շուրջ 184 աշակերտ, դասավանդում՝ 32 ուսուցիչ։
Գյուղում գտնվում է Սբ. Երրորդություն (Սբ. Կարապետ) եկեղեցին, որը մինչև այժմ էլ կանգուն է։ Եկեղեցու արևելյան ճակատին ագուցվել է գյուղի հայոց գերեզմանոցից տեղափոխված արձանագիր մի խաչքար։
Գլխավոր ճանապարհը և գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում (ընդհանուր երկարությունը մոտ 7 կմ)։
Գյուղում չկա մշակութային տուն, գրադարան, սպորտային կենտրոն։ Դպրոցի շենքային պայմանները նորմալ են, կրթական մակարդակը՝ ցածր։
Գյուղի եկեղեցին վերանորոգման կարիք ունի, չկա քահանա։
Գյուղը ապահովված է խմելու ջրով, սակայն ցածր է սանիտարահիգենիկ վիճակը։
Ոռոգման համակարգը գտնվում է բարվոք վիճակում։
Չկան կենցաղային սպասարկման օբյեկտներ։
Ինտերնետ հասանելիության մակարդակը բավարար չէ, բացակայում է ներքին հեռախոսային ցանցը։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041