Կիրովական

Ընդհանուր բնութագիրը

Զրեսկ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 6 կմ արևմուտք, Զատկի լճի արևմտյան ափին, ծ.մ. 1720-1730 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 168 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 486 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 408 հա,  արոտավայրեր՝ 538  հա։

Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Զրեսկի դպրոցում սովորում է շուրջ 62 աշակերտ, դասավանդում՝ 20 ուսուցիչ։

Գյուղի տարածքում նկատելի են քառակող կոթողների և խաչքարերի մի քանի պատվանդաններ, սալատապաններ և միայն մեկ ամբողջական խաչքար։

Առկա խնդրիները

Գյուղից շրջկենտրոն տանող ճանապարհը (6 կմ) գտնվում է անմխիթար վիճակում։ Գյուղամիջյան ճանապարհը (3 կմ) ևս բարեկարգման կարիք ունի։

Գյուղում չկա մշակույթի տուն։

Գյուղի բնակիչների համար առաջնային է ոռոգման ջրի խնդիրը։

Դեռևս խորհրդային տարիներից մնացած ջրային պոմպակայանը, որի օգնությամբ  ի դեպ ոռոգվում էր 3000 հա խողատարածք, այժմ չի աշխատում։ Նշյալ խնդիրը լուծելուց հետո հողագործության արդյունավետությունը կավելանա մոտ 50 տոկոսով։

Սպորտային կենտրոնը նորակառույց է, սակայն սպորտային պարագաների կարիք կա՝ գորգեր, սեղանի թենիս, սպորտային հագուստ և այլն։

Սպորտդահլիճում չունեն հաստիքային աշխատող։

Գյուղում չկա եկեղեցի, գրադարան։

Ինտերնետ հասանելիությունը բավարար է, սակայն սակագները բարձր են։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041