Կարծախ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 24 կմ հարավ-արևմուտք, ծ.մ. 1830-1870 մ բարձրության վրա, Խոզաբույն (Խոզապինի) լճի հյուսիսարևելյան ափից 2 կմ հեռու։
Գյուղում բնակվում է 291 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 886 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 1031 հա, խոտհարքեր՝ 213 հա, արոտավայրեր՝ 3985 հա։
Գյուղում չկա գյուղական ակումբ և գրադարան։ Կարծախի դպրոցում սովորում է շուրջ 131 աշակերտ, դասավանդում՝ 22 ուսուցիչ։
Գյուղի պատմամշակութային հուշարձանների շարքին են դասվում Սբ. Հովհաննես-Կարապետ եկեղեցին և միակտոր քարից կերտված ամբողջական թևավոր խաչը։
Գյուղամիջյան ճանապարհները ենթակա են բարեկարգման։
Մշակույթի տունը կապիտալ վերանորոգման կարիք ունի։
Գյուղի բնակիչների համար առաջնային է խմելու ջրի խնդիրը։
Գյուղի կենտրոնում կա աղբյուր։ Սակայն ջրամատակարարումը գյուղում բացակայում է։
Գյուղում չի գործում ոռոգման սիստեմ։
Գյուղի հանրակրթական դպրոցը ենթակա է վերանորոգման։
Գյուղում չկա սպորտային կենտրոն։ Գյուղի եկեղեցին չունի քահանա։
Գյուղը գազաֆիկացված չէ։
Դպրոցի շենքում գործում է գրադարան։
Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
«Երկիր Զաբախա» հաղորդաշարն անդրադարձել է գյուղի արժանավոր զավակ Ջիվանու կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041