Ծուղրութ

Ընդհանուր բնութագիրը

Ծուղրութ գյուղը գտնվում  է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 5 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակերևույթից 1070-1130 մ բարձրության վրա՝ Փոցխով գետի ձախակողմյան վտակի հարավարևելահայաց ձորալանջին։

Գյուղում  բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —-  մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա,   արոտավայրեր՝ —- հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝  —- գլուխ։

Ծուղրութի դպրոցում սովորում է 31 աշակերտ, դասավանդում՝ 17 ուսուցիչ։

Սբ. Սիոն (Սբ. Հակոբ) եկեղեցին հիմնադրվել է հավանաբար 1830-ական թվականների սկզբներին։

Գյուղում ցայսօր պահպանվում է Հովհաննես գրչի ձեռքով 974թ. ստեղծված 395 էջանոց մագաղաթյա մի Ավետարան, որը  արժանացել է գյուղ այցելողների ուշադրությանը, իսկ Ծուղրութի Կարմիր Ավետարանը առ այսօր պահվում է Գինոսյանների տանը։

Հնասեր ծուղրութցիները, ավետարաններից զատ, իրենց տներում պահում են նաև եկեղեցական զանազան այլ իրեր՝ մասնատուփ, խաչվառ և այլն։

Ծուղրութի մերձակայքում են գտնվում Սբ. Հակոբ, Սբ. Գևորգ, Սբ. Կարապետ, Սբ. Մարիամ Աստվածածին մատուռները։

Սբ. Հայր Հովսեփ մատուռը գտնվում է գյուղի հին գերեզմանոցում։ Մեկ զույգ որմնասյուների վրա հենված թաղակիր կամարով, արևմուտքից բացված միակ մուտքով, կիսամշակ և անմշակ քարով կառուցված միանավ շինություն է։

Գյուղամիջում գտնվում է Մեղրաջուր անվամբ հայտնի աղբյուրը։

Առկա խնդրիները

Գյուղում զգացվում է ջրի պակաս:

Գյուղում կա մշակույթի տուն կամ ,ավելի ճիշտ, հավաքատեղի , սակայն փակ վիճակում է, քանզի վերանորոգման կարիք ունի։

Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։

Ճանապարհները ևս անմխիթար վիճակում են: Քաղաքից մինչեւ գյուղ տանող ճանապարհի երկարությունը կազմում է 7կմ, որից 5 կմ ասֆալտապատ չէ:

Գյուղը ունի մեկ եկեղեցի, որը չունի վերանորոգման կարիք: Շրջակա տարածքում կան հայկական մատուռներ, որոնք շատ սիրված են ժողովրդի կողմից:

Գյուղում կա հայկական դպրոց, դպրոցում կա գրադարան:

Ծուղրութում կա բուժկետ, որը 2006 թվականին վերանորոգվել է Հայ Օգնության Միության Ֆոնդի կողմից։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041