Խուլգումո

Ընդհանուր բնութագիրը

Խուլգումո գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքին դեմ հանդիման, Փարվանա գետի աջափնյա սարահարթին, ծ.մ. 1680-1690 մ բարձրության վրա։ Քաղաքից  բաժանված է գետի ոչ շատ խոր (40-50 մ) ձորով։

Գյուղում բնակվում է 351 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1200  մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 381 հա,  արոտավայրեր՝ 82  հա։

Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Խուլգումոյի  դպրոցում սովորում է շուրջ 150 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։

Գյուղի արևելյան կողմում գտնվում է Սբ. Ստեփանոս (Սբ. Աստվածամոր, Սբ. Ստանիսլավ) եկեղեցին։ Այն ներկայումս կանգուն է և բարեկարգ։

Առկա խնդրիները

Գյուղամիջյան ճանապարհները ենթակա են վերանորոգման։

Գյուղի մոտակայքով հոսում է Աբլար գետը։Կամուրջը բարեկարգման կարիք ունի։

Գյուղում չկա ակումբ, գրադարան։

Դպրոցը չունի սանհանգույց, պատուհանները ենթակա են փոփոխման։

Գյուղի բնակչության ընդամենը 40%-ն է օգտվում կաբելային ինտերնետից։

Գյուղի հրատապ խնդիրներից շարունակում է մնալ աղբահանման հարցը։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041