Խորենիա

Ընդհանուր բնութագիրը

Խորենիա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 7 կմ հարավ-արևելք, Փարվանա գետի աջ ափին, Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու ձախ կողմում, ծ.մ. 1780-1800 մ բարձրության վրա։

Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 705 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 361 հա, արոտավայրեր՝ 572 հա։

Գյուղը  չունի գյուղական ակումբ և գրադարան։ Խորենիայի դպրոցում սովորում է շուրջ 114 աշակերտ, դասավանդում՝ 21 ուսուցիչ։

Գյուղը հայտնի է մի շարք աչքի ընկնող եկեղեցիներով և մատուռներով։ Դրանցից են

ա. Երևման Սբ. Խաչ (Սբ. Հովհաննես-Կարապետ) եկեղեցին,

բ.  «Վերի ժամ» մատուռը, որը գտնվում է արևմտյան եզրին և կառուցված է համակ սրբատաշ քարով։

գ. «Ձորի ժամ» եկեղեցիները։

Առկա խնդրիները

Գյուղի միակ կամուրջը և ճանապարհը (1,5 կմ) ունեն վերանորոգման կարիք։

Գյուղը գազաֆիկացված չէ։

Գյուղը չունի խմելու ջրի համակարգ։ Գյուղացիները օգտվում են արտիզյան ջրերից, որոնք սակայն հետզհետե ցամաքում են։

Գյուղը չունի ոռոգման համակարգ։ «Օգնություն գյուղերին» ծրագրով հատկացված գումարը գյուղի բնակիչները նպատակաուղղել են ոռոգման համակարգի կառուցմանը, սակայն գումարի ոչ բավարար քանակի պատճառով աշխատանքները կտևեն մի քանի տարի։

Գյուղում չկա գրադարան և սպորտային կենտրոն։

Գյուղը ունի ակումբի շենք, որը ենթակա է վերանորոգման։

Գյուղի ակումբը ունի երգի-պարի խումբ, զգացվում է որակյալ մասնագետի կարիք։

Գյուղի եկեղեցին ունի անհապաղ վերանորոգման կարիք։

Ինտերնետից օգտվում են միայն մոդեմների միջոցով։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041