Խանդո գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 10 կմ հյուսիս-արևմուտք, Փարվանա գետի աջ կողմում, ձորապռնկից ոչ հեռու, ծ.մ. 1660 – 1670 մ բարձրության հարթավայրում։
Գյուղում բնակվում է 530 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 2030 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 1244 հա, արոտավայրեր՝ 662 հա։
Գյուղն ունի գյուղական ակումբ և գրադարան։ Խանդոյի դպրոցում սովորում է շուրջ 121 աշակերտ, դասավանդում՝ 26 ուսուցիչ։
Գյուղի առավել հիշարժան կառույցներից է Սբ. Աստվածածին (Սբ. Մարկոս ավետարանիչ) եկեղեցին, որը կառուցվել է արդեն իսկ գոյություն ունեցող մի թևավոր խաչակոթողի վրա։
Խանդոյի «Խաչերի թաղ» անվամբ հայտնի թաղամասում ՝ Ա. Բասենցյանի տնամերձ հողամասում, պահպանվել են երկաստիճան պատվանդանին կանգնեցված զույգ քառակող կոթողներ։ Մի երեսին առասպելակերպ կենդանապատկերով, մյուսում կենաց կենաց ծառով հարդարված քառակող կոթողի մի պատվանդան էլ առկա է գյուղի հյուսիս-արևմտյան եզրին կառուցված նորաշեն սրբատեղիի մոտ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041