Էխտիլա

Ընդհանուր բնութագիրը

Գյուղ Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում։ Գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հյուսիս, ծ.մ. 1695-1740մ բարձրության վրա։ Գյուղում բնակվում է 322 ընտանիք։

Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1220 մարդ։ Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 401 հա, խոտհարքեր՝ 100հա, արոտավայրեր՝ 580հա։ Գյուղը ունի գրադարան, չունի գյուղական ակումբ։

Էխտիլայի դպրոցում սովորում է շուրջ 175 աշակերտ, դասավանդում՝ 20 ուսուցիչ։ Էխտիլան նշանավորվում է Սբ. Ստեփանոս եկեղեցիով, որը, համաձայն վրաց մեսրոպատառ արձանագրությունների, կառուցվել է 1308 թվականին։ Ուշագրավ է նաև Մեղրեկ գյուղատեղին և վերջինիս տարածքում գտնվող պարսպափակ, կիսավեր վանքը։

Առկա խնդրիները

Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում։ Փոքր կամրջակը քանդված վիճակում է, երթևեկության համար ոչ պիտանի՝ շատ նեղ է։

Մշակույթի տունը գտնվում է կիսավեր վիճակում։ Եկեղեցին գտնվում է փլուզման եզրին. անհրաժեշտ է վերանորոգել։

Խմելու ջրի խողովակները հիմնովին պետք է փոխել, խողովակները երկաթյա են, խցանվել են։

Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041