Գյուղ Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում։ Գտվում է Ախալքալաքից ուղիղ գծով 4 կմ հյուսիս, արևմուտքից Ախալքալաք-Բակուրիան մայրուղուն կից, ծ.մ. 1690 մ բարձրության վրա, Կորխից 0,5 կմ արևելք։
Գյուղում բնակվում է 64 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 180 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 201 հա, խոտհանքեր՝ 7հա, արոտավայրեր՝ 263հա։
Գյուղում չկա գյուղական ակումբ, գրադարան, ինչպես նաև եկեղեցի։
Գյուղի ճանապարհները գտնվում եմ վատթար վիճակում, որը խոչընդոտում է մեքենաների երթևեկությունը և առևտրականների մուտքը գյուղ։
Մշակույթի տունը գտնվում է կիսավեր վիճակում. կտուրը, հատակը, դռները և պատուհանները ենթակա են փոխման։
Գյուղում խմելու ջրի պաշարները չեն բավարարում բնակչությանը։ Ջրատար խողովակները փոխվել են 2000թ.-ին, և ներկայումս անհրաժեշտություն կա մոտ 500 մ խողովակ փոխարինել նորերով։ Բացի այդ, Խուլգումո և Կուլիկամ գյուղերի տարածքում կան փոփոխման ենթակա 1 կմ երկարությամբ խողովակներ։
Գյուղում առկա է ոռոգման ջրի խնդիր։ Վատթար վիճակում է գտնվում ջրանցքը, որը գրունդային է ՝ տեղ-տեղ բետոնապատված կողքերով, որոնք, սակայն, այժմ քանդված են։
Գյուղում չի գործում դպրոց։ Կա ընդամենը 4 աշակերտ, որոնք հաճախում են Կորխ գյուղի դպրոց։
Գյուղում ինտերնետ չկա։ Հասանելիության մակարդակն է 30-40մբ., սակագինը՝ 20-40 լարի։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041