Թախչա

Ընդհանուր բնութագիրը

Թախչա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝  Ախալքալաքից ուղիղ գծով 8 կմ հարավ-արևելք, ծ.մ. 1920-1960 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 25 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 75 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 201 հա, խոտհարքեր՝ 12 հա,   արոտավայրեր՝ 252 հա։

Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Թախչայի  դպրոցում սովորում է շուրջ 7 աշակերտ, դասավանդում՝ 6  ուսուցիչ։

Գյուղում է գտնվում 1880-ականների սկզբերին կառուցված Ս. Մինաս եկեղեցին։ Եկեղեցին  անմշակ քարից, միանավ, թաղածածկ հորինվածքով շինություն է։ Թախչայից 2 կմ հարավ-արևմուտք է գտնվում անմշակ քարերով կառուցված, պարզ հորինվածքով Սբ. Հովհաննես մատուռը։ Հնագիտական գտածոներ ևս հայտնաբերվել են գյուղի տարածքում։ 1946 թ. դպրոցի տնօրեն  Վարդգես Տիտիզյանը գտել է Տիգրան Մեծի դրամներից և փոխանցել Հայաստանի պատմության պետական թանգարանին։

Առկա խնդրիները

Թախչա-Կարտիկամ ճանապարհահատվածը (մոտ 4 կմ) ենթակա է բարեկարգման։

Եկեղեցին վերանորոգման կարիք ունի։

Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041