Դիլիսկա

Ընդհանուր բնութագիրը

Դիլիսկա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 2 կմ հյուսիս-արևմուտք, Փարվանա գետի ձախակողմյան ձորապռնկին, ծ.մ. 1705-1720 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 1080 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 3321 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 2362 հա,  արոտավայրեր՝ 895  հա։

Գյուղը ունի գյուղական ակումբ և գրադարան։ Դիլիսկայի թիվ 1 դպրոցում սովորում է շուրջ 209 աշակերտ, դասավանդում՝ 22 ուսուցիչ, թիվ 2 դպրոցում՝ 92 աշակերտ։

Գյուղում է գտնվում Սբ. Սարգիս եկեղեցին ՝ կառուցված 1870 թվականին։ Այն քարաշեն, փայտածածկ շինություն է։ Եկեղեցուց արևելք պահպանվել է մի խոյաձև տապանաքար և գեղաքանդակ, կոտրված խաչքար։

Առկա խնդրիները

Ախալքալաք-Դիլիսկա ճանապարհը (4 կմ) ամեն տարի վերանորոգում են, բայց ապարդյուն, քանի որ անձրևներից հետո ճանապարհները կրկին հայտնվում են վատթար վիճակում։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ասֆալտապատել։ Երկու կամուրջները ևս ենթակա են բարեկարգման։

Վերանորոգված 2011 թվականին՝ մշակույթի տունը, որը գործում է մասնակի,  այնուամենայնիվ բարեկարգման կարիք ունի։

Չնայած ջրի խնդիրը կարելի է համարել լուծված, բայց գարնան ամիսներին (ոռոգման սեզոնին) այնուամենայնիվ խնդիրներ առաջանում են։ Պատճառը գյուղի խորդուբորդ հարթության վրա գտնվելն է, որի հետևանքով գյուղի ցածրադիր մասերում ջուրը հասանելի է, բարձրադիր մասերում՝ ոչ։

Ոռոգման ջրի խնդիրը առաջացել է կոլտնտեսության լուծարումից հետո և առկա է առ այսօր։ Ոռոգման համակարգի գծերը ենթակա են վերանորոգման։

Գյուղը գազաֆիկացված է։

Դիլիսկայում գործում է երկու հանրային դպրոց, որոնք չեն համապատասխանում ներկայիս պահանջներին. թիվ 2 հանրային դպրոցը տեղեպոխվել է կոլտնտեսության գրասենյակ և վերանորոգվել է 2010 թվականին։

Չնայած սպորտային դպրոցի առկայությանը՝ գյուղում ներկայումս կառուցվում է ևս նորը։

Գյուղի գրադարանը վերանորոգվել է 2011 թվականին։

Գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին վերանորոգվել է Նահատակյանի կողմից 2010 թ., այժմ գործում է, ունի քահանա։

Ինտերնետ հասանելիությունը բացակայում է։

Գյուղի խնդիրներից է աղբի հեռացման հարցը։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041