Դաշբաշ

Ընդհանուր բնութագիրը

Դաշբաշ գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա, Խրամ գետի աջ բարձրադիր ափին, ծովի մակերևութից 1600 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 78 ընտանիք, որից 33-ը երիտասարդ  ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 270 մարդ, որոնցից 35-ը անչափահասներ են, աշխատունակ տարիքի բնակիչներ՝ 170 մարդ, կենսաթոշակառուներ՝ 60 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 35 մարդ։  Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 12 երեխա. 2011թ.՝ 5 երեխա, 2012թ.՝ 3 երեխա, 2013թ.՝4  երեխա։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 290 հա, խոտհարքեր՝ 750 հա,   անտառային տարածքներ՝ 572 հա, արոտավայրեր՝ 400 հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝ 350 գլուխ, ոչխարներ՝  100 գլուխ։

Գյուղը հարուստ է տորֆով։

Գյուղում չկա գրադարան, սպորտային կենտրոն, մշակույթի տուն։

Դաշբաշի դպրոցում սովորում է 22 աշակերտ, դասավանդում՝ 8 ուսուցիչ։

Գյուղի հյուսիսային կողմի բարձունքի վրա գտնվում է հին խաչաձև  եկեղեցին , որն, ըստ պատմաբանների, 11-րդ դարի կառույց է։ Դաշբաշցիները 1861թ. գյուղում կառուցել են սրբատաշ քարերով Ս. Աստվածածին հայկական եկեղեցին։

Առկա խնդրիները

Գյուղի ճանապարհները գտնվում են վատ վիճակում, ենթակա են վերանորոգման։

«Երկիր Զաբախա» հաղորդաշարն  անդրադարձել է  գյուղի արժանավոր զավակ Գևորգ Քոչարի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041