Դադեշ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 13 կմ հարավ-արևմուտք, ծ.մ. 1880-1940 մ բարձրության վրա, Թուրքիա-Վրաստան սահմանով ձգվող ջրբաժան լեռնաշղթայի հյուսիսահայաց ստորոտին։
Գյուղում բնակվում է 345 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 870
մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 806 հա, խոտհարքեր՝ 170 հա, արոտավայրեր՝ 1597 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Դադեշի դպրոցում սովորում է շուրջ 116 աշակերտ, դասավանդում՝ 33 ուսուցիչ։
Գյուղում պահպանված ուշագրավ կառույցներից է Սբ. Աստվածածին հին եկեղեցին։ 1867թ. հին եկեղեցուն հարավից կից կառուցվել է նոր ու ավելի ընդարձակ համանուն եկեղեցի։
Կենտրոնական ճանապարհից մինչև գյուղ ընկած 4 կմ ճանապարհահատվածը գտնվում է անմխիթար վիճակում։ Գյուղի երկու կամուրջները ևս վերանորոգման կարիք ունեն։
Խմելու ջրի պաշարները չեն բավարարում տեղի բնակչությանը (1200 մարդ)։ Ոռոգման ջրի խնդրի ևս կա. գյուղում չկա ոռոգման ջրի ջրատար։ Գյուղը գազաֆիկացված չէ։ Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։
Գյուղի եկեղեցին գտնվում է կիսաքանդ վիճակում, չունի քահանա։
Բնակավայրից դուրս բնակվողների ցուցակ
ԱՆՈՒՆ, ԱԶԳԱՆՈՒՆ | ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ | ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ |
[Form id=”183″]
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041