Գոման գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 14 կմ հարավ-արևմուտք, Կուր գետի անդնդախոր կիրճի ձորապռնկի հարթությունում, ծ.մ. 1720-1740 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 314 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1427 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 210 հա, խոտհարքեր՝ 157 հա, արոտավայրեր՝ 1138 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Գոմանի դպրոցում սովորում է շուրջ 174 աշակերտ, դասավանդում՝ 19 ուսուցիչ։
Գյուղում գտնվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ՝ կառուցված 1847 թվականին։ Քարաշեն, փայտածածկ կառույց է։
Ներկայումս կիսավեր է։ Ունեցել է շրջապարիսպ։
Գյուղի ճանապարհները ենթակա են վերանորոգման։
Գյուղում առկա է ոռոգման ջրի խնդիր։
Գյուղում չկա մշակույթի տուն, գրադարան և սպորտային կենտրոն։
Եկեղեցին գտնվում է վթարային վիճակում։
Ինտերնետ հասնելիությունը բացակայում է։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041