Գումբուրդո գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 9 կմ արևմուտք, Կուր գետի աջ խորանդունդ ձորապռնկին, ծ. մ. 1740 մ միջին բարձրությամբ հարթության վրա։
Գյուղում բնակվում է 657 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 2850 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 1206 հա, արոտավայրեր՝ 1256 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ , ունի գրադարան։ Գումբուրդոյի դպրոցում սովորում է շուրջ 340 աշակերտ, դասավանդում՝ 18 ուսուցիչ։
Գումբուրդոյում է գտնվում Սամցխե-Ջավախքի առավել հայտնի ու ճարտարապետական բարձրարժեք եկեղեցիներից մեկը՝ հիմնադրված 964թ. Հովհաննես եպիսկոպոսի կողմից և օծված Սբ. Համբարձման անվամբ։ Խաչաձև, կենտրոնագմբեթ եկեղեցին այժմ կիսավեր է (ավերված է գմբեթը և արևմտյան խաչաթևի ծածկը)։
Դեպի գյուղ տանող ճանապարհները, ինչպես նաև գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Ճանապարհներն առավել դժվարանցանելի են դառնում անձրևներից հետո կամ ձնհալքին: Ճանապարհները բարեկարգման կարիք ունեն:
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041