Գանձա

Ընդհանուր բնութագիրը

Գանձա  գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի   Նինոծմինդա  շրջանում՝ Ախալքալաքից 22 կմ հարավ-արևելք,  Փարվանա գետի ձախ ափին, հարավաարևմտահայաց մեղմաթեք ձորալանջին,  ծ.մ. 2020-2070մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 1054 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 3660 մարդ։  Ըստ ազգային կազմի` բոլորն էլ հայեր: Գյուղում ապրում են մոտ 59 տոհմի ներկայացուցիչներ: Հարյուր և ավելի տարեկան մարդիկ չկան: Ըստ տվյալների` Գանձան ողջ Սամցխե-Ջավախքում ամենաքիչ արտագաղթ ու բնակչության տեղաշարժ ունեցող գյուղն է: Չնայած սոցիալական անբավարար վիճակին՝ գյուղից հիմնական դուրս եկողները քիչ տոկոս են կազմում: Գյուղում բնակչության հավատքը և կրոնը քրիստոնեությունն է:

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 2785 հա, խոտհարքեր՝ 761 հա,   արոտավայրեր՝ 4924 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է  կովեր՝ 2150 գլուխ, ոչխարներ և այծեր՝ 5500 գլուխ։

Եկեղեցական-ծխական դպրոցի գործունեությունը վավերագրերում վկայված է 1865 թ.-ից, որի շենքը գտնվում էր Սբ. Կարապետ եկեղեցու բակում։ Ցավոք, այս դպրոցի հետագա տարիների գործունեության մասին այլ հիշատակումներ չկան։  Ներկայումս գործում են հայկական երկու միջնակարգ դպրոցներ։ Գանձայի թիվ 1 դպրոցում սովորում է շուրջ 233 աշակերտ, թիվ 2 դպրոցում՝ 330 աշակերտ։

Գանձայում կան աչքի ընկնող հուշարձաններ` եկեղեցիներ, խաչքարեր, մատուռներ, կիկլոպյան բերդեր, ուխտատեղեր: Դրանցից են

  • Սբ. Կարապետ եկեղեցին՝ կառուցված  Սուրբ Էջմիածին մայր տաճարի նմանությամբ XIXդ. կեսերին, Վ. Տերյանի պապ Գրիգորի և հոր` Սուքիասի կողմից: Սբ. Կարապետ հայոց եկեղեցու գոյությունը վկայված է 1840-ական թվականներից, բայց ներկայիս գմբեթավոր, քարաշեն ու ընդարձակ եկեղեցին  կառուցվել է 1859-ին: Սբ. Կարապետի անվամբ օծված եկեղեցին այժմ էլ կանգուն է, անվնաս եւ իրավամբ ներկայանում է իբրեւ գյուղի ճարտարապետական զարդ:
  • Սբ. Հովհաննես միջնադարյան միանավ եկեղեցին գտնվում է գյուղից 3 կմ հարավ¬արեւմուտք, Սբ. Հովհաննես լեռան գագաթին, ծ. մ. 2327 մ բարձրության վրա։ Վերջինս կանգուն է, համակ սրբատաշ քարից` հիմնված երկաստիճան գետնախարսխի վրա: Ուխտագնացության օրն է հունիսի 24-ը:
  • Գյուղամիջում կանգուն են ևս երկու միանավ, թաղածածկ եկեղեցիներ` Վերին եւ Ներքին՝ կառուցված համակ սրբատաշ քարով: Սրանցից վերինը հյուսիսից ունի առանձին մուտքով մի փոքրիկ, կից սրահ, մեկ մուտք` հարավային ճակատից եւ վրաց մեսրոպատառ 2 արձանագրություն:
  •  Սուրբ Սարգիս կաթնաքարը
  •  Քանդած ժամը և «Քավթառ օղլի» կոչվող վայրում գտնվող եկեղեցիների ավերակները.
  • 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված գանձացիների պատվին կառուցված հոյակերտ հուշարձանը.
  • «Քյոռ-Օղլի» Կիկլոպյան բերդը
  • Գանձայում կրթության տարածման ու դպրոցաշինության մեծ երախտավոր, լավագույն մանկավարժ Հարություն Դուրգարյանի շիրմաքարը երկու դպրոցների բակում
  •  Հին հիվանդանոցի կիկլոպյան բերդապատը իր ստորգետնյա անցուղիներով
  • Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի տուն–թանգարանը (Սկսած 1966¬ից` յուրաքանչյուր տարվա հուլիս ամսվա վերջին Գանձայում մեծ շուքով եւ հանդիսությամբ անցկացվում են  «Տերյանական օրեր»։)
  • Վահան Տերյանի կիսանդրին թանգարանի բակում
  • Վ. Տերյանի արձանը մշակույթի տան բակում
  • Զորավար Անդրանիկի արձանը մշակույթի տան բակում
  • Արցախում զոհված Գանձայի ազամարտիկների պատվին կառուցված խաչքարը մշակույթի տան բակում և Հուշաղբյուր գյուղում
  •  1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը Սուրբ Կարապետ եկեղեցու գավթում
  •  Վ. Տերյանի 100-ամյակին նվիրված խաչքարը
  • Վ. Տերյանի դստեր` Նվարդ Տերյանի գերեզմանի խաչքարը դարձյալ Սուրբ Կարապետ եկեղեցու գավթում
  • Վ. Տերյանի մեծադիր դիմանկարը ՝ փորված «Գնդլիկ թափա» կոչվող բլրալանջին և այլն
  • Գանձայի երկթռիչք, քարաշեն ու ամրակուռ կամուրջը

Գանձա գյուղին նվիրված  «Կարոտ» հաղորդումը կարող եք դիտել  այստեղ ։

Առկա խնդրիները

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041