Բուռնաշեթ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 19 կմ հյուսիս, ծ.մ. 1810-1890 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 165 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 807 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 263 հա, խոտհարքեր՝ 105 հա, արոտավայրեր՝ 416 հա։
Գյուղում կա գյուղական ակումբ և գրադարան։ Բուռնաշեթի դպրոցում սովորում է շուրջ 109 աշակերտ, դասավանդում՝ 22 ուսուցիչ։
Բուռնաշեթում կան եկեղեցիներ, խաչքարեր։ Դրանցից են Սբ. Մատթեոս ավետարանիչ եկեղեցին, եկեղեցու հարևանությամբ գտնվող ԺԵ դարին բնորոշ հորինվածքային լուծումներով խաչքարեր։
Գյուղի ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում, ենթակա են վերանորոգման (4կմ)։ 3 կամուրջները ևս ունեն բարեկարգման կարիք։
Մշակույթի տունը գործում է, սակայն վերանորոգման կարիք ունի. պատուհանները և ապակիները կոտրված են։ Գրադարանը ևս ենթակա է վերանորոգման։
Գյուղում առկա է խմելու ջրի խնդիր։ Բնակչության 50 տոկոսից ավելին ջուր չունի։
Ոռոգման ջրի խնդիրը լուծելի է։ Կա ջրամբար, սակայն վերանորոգման կարիք ունի։
Դպրոցը վերանորոգվել է 2010 թ.-ին, սակայն ջեռուցման խնդիր կա։
Սպորտային կենտրոն չկա, երիտասարդներն օգտվում են մշակույթի տան սենյակներից։
Եկեղեցին գործում է, սակայն գտնվում է կիսաքանդ վիճակում։
Բուժկետ չկա, գրադարանն էլ ենթակա է վերանորոգման։
Ինտերնետ հասանելիությունը բացակայում է։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041