Բուռնաշեթ

Ընդհանուր բնութագիրը

Բուռնաշեթ  գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 29 կմ հեռավորության վրա, ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 90 ընտանիք, որից 62-ը երիտասարդ  ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 315 մարդ, որոնցից 78-ը անչափահասներ են, աշխատունակ տարիքի բնակիչներ՝ 185 մարդ, կենսաթոշակառուներ՝ 52 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 28 մարդ։  Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 8 երեխա. 2011թ.՝ 1 երեխա, 2012թ.՝ 2 երեխա, 2013թ.՝ 5  երեխա։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 298 հա, խոտհարքեր՝ 199 հա,   անտառային տարածքներ՝ 18 հա, արոտավայրեր՝ 431 հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝  200  գլուխ, ոչխարներ՝  900 գլուխ։

Բուռնաշեթի միջնակարգ դպրոցում սովորում է 61 աշակերտ,  դասավանդում՝  19 ուսուցիչ։

1861 թ. բնակիչներն իրենց միջոցներով կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին, այն քարաշեն է, թաղակապ տանիքով ու պարսպապատ։ Գյուղի 2 կմ արևմուտք՝ սարի գագաթին, դեռ կանգուն է մնացել  մի մատուռ, որը Բուռնաշեթցիներ անվանում են Սուրբ Կոնստանտին։ Բնակիչների համար այն դարձել է ուխտատեղի։

Առկա խնդրիները

Գյուղի ճանապարհները  գտնվում են անմխիթար  վիճակում։

Գյուղում չկա մշակույթի տուն, գրադարան, սպորտային կենտրոն։

Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041