Բզավեթ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 6.5 կմ հեռու, Աբուլ լեռան ուղղությամբ , ծ.մ. 1920-1950 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 79 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 260 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 87 հա, խոտհարքեր՝ 25 հա, արոտավայրեր՝ 849 հա։
Գյուղը չունի գյուղական ակումբ և գրադարան։ Բզավեթի դպրոցում սովորում է շուրջ 28 աշակերտ, դասավանդում՝ 13 ուսուցիչ։
Գյուղը հարուստ է եկեղեցիներով, մատուռներով, աշտարակներով։ Դրանցից են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Եկեղեցուն հարավից կից մատուռի վրա կանգնեցվել է քառասյուն , սրածայր զանգակատուն։ Բզավեթից 700 մ հյուսիս-արևելք ՝ բլրի վրա, պահպանվել են Սբ. Խաչ մատուռի ավերակները։ Գյուղից 1 կմ հյուսիս-արևելք կիկլոպյան շարվածքով , բոլորաձև հատակագծով բերդ-աշտարակի ավերակն է։ Տեղաբնակ հայերը հնավայրը կոչում եմ «Քյորօղլի» , իսկ ռազմական քարտեզներում նշված է «Ղարաղալա» (Սև բերդ) անվամբ։
Գյուղ տանող ճանապարհը (3 կմ) և գյուղամիջյան ճանապարհները գտնվում են վատթար վիճակում։
Խմելու ջուր կա, սակայն չի բավականացնում բնակչությանը։ Ոռոգման համակարգը չի գործում ջուր չլինելու պատճառով։ Անասուններին ջուրը չի բավականացնում։ Հարկավոր է նաև կամրջակ գյուղամիջյան ճանապարհի վրա։ Գյուղը գազաֆիկացված չէ։
Դպրոցը ունի կապիտալ վերանորոգման կարիք։
Գյուղում չկա գրադարան, սպորտային կենտրոն։
Եկեղեցին ամբողջությամբ ավերված է։
Ինտերնետ հասանելիությունը բացակայում է։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041