Բեժանո

Ընդհանուր բնութագիրը

Բեժանո գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 28 կմ հյուսիս-արևելք, ծ.մ. 1750-1850 մ բարձրության վրա, լեռան հարավահայաց ստորոտին։

Գյուղում բնակվում է 317 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 941 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 252 հա, խոտհարքեր՝ 132 հա, արոտավայրեր՝ 1835 հա։

Գյուղն ունի չունի գյուղական ակումբ և գրադարան։ Բեժանոյի   դպրոցում սովորում է շուրջ 166 աշակերտ, դասավանդում՝ 20 ուսուցիչ։

Գյուղը հայտնի է Սբ. Մինաս եկեղեցիով՝ հիմնադրված 1830-ականներին։ Գյուղից 0,5 կմ արևելք՝ լեռնալանջին, պահպանվել են տեղացիների կողմից «Կաթնաղբյուր ժամ»  անվանվող եկեղեցու ավերակները։ Բեժանոյի հարավարևելյան կողմում տեղացիներին «Վանք» անվամբ հայտնի հնավայրում պահպանվել են սրբատաշ քարով կառուցված մեկ այլ եկեղեցու հիմնապատեր։

Առկա խնդրիները

Գյուղամիջյան ճանապարհները (մոտ 6 կմ) գտնվում են  անմխիթար վիճակում, ունեն բարեկարգման կարիք։

Գյուղում առկա միակ մշակութային կառույցի՝ գյուղական ակումբի,  տանիքը վերանորոգված է, դուռ-պատուհաները առկա են, սակայն շահագործման համար անհրաժեշտ  է իրականացնել հատակի և պատերի հարթեցում։

Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2007թվականին։

Գյուղում առկա ոռոգման ջրի խնդիրը լուծված չէ։

Դպրոցը վերանորոգվել է 2006թ.-ին, սակայն մարզադահլիճը վերանորոգման կարիք ունի։ Գյուղում սպորտային  դպրոց չի գործում ։

Ինտերնետ հասանելիությունը բավարար չէ։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ

Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041