Բարալեթ

Ընդհանուր բնութագիրը

Գյուղ Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում։ Գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հյուսիս, համանուն վտակի աջ ու ձախ ափերին, հարթ տեղանքում, ծ.մ. 1690-1700մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 280 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1054 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 876 հա, խոտհանքեր՝ 151հա, արոտավայրեր՝ 1099հա։

Գյուղում կա գյուղական ակումբ և գրադարան։ Բարալեթի թիվ 1 դպրոցում սովորում է շուրջ 118 աշակերտ, դասավանդում՝ 22 ուսուցիչ։ Գյուղում են գտնվում Սբ.Աստվածածին (Սբ. Խաչ) և Սբ. Հովհաննես եկեղեցիները։

Առկա խնդրիները

Գյուղի տարածքում կա երեք կամուրջ, որոնցից մեկը անմխիթար վիճակում է։

Միջգյուղական ճանապարհները (4 կմ) գրեթե անանցանելի են։ Գյուղամիջյան ճանապարհները (3 կմ) գտնվում են անմխիթար վիճակում։

Գյուղի գործող մշակույթի տունը գտնվում է վթարային վիճակում՝ պատերը քանդված են, տանիքը ենթակա է վերանորոգման։

Գյուղում առկա է խմելու ջրի խնդիր։ Ոռոգման ջրի համակարգը վերանորոգման կարիք ունի։

Գյուղի դպրոցը վերանորոգվել է 2012 թվականին, սակայն դասարանները չեն բավականացնում և չկա մարզադահլիճ։

Գյուղում չկա սպորտային կենտրոն և առհասարակ՝ մարզական գույք։

Հայկական եկեղեցին վերանորոգվել է 2004 թվականին, սակայն էլեկտրամատակարարումը բացակայում է։

Գրադարանը գտնվում է բարվոք վիճակում։

Գյուղի բնակելի տները  մեծամասամբ գազաֆիկացված են։ Գազաֆիկացված չէ հանդիսությունների սրահը, մանկապարտեզը, մշակույթի տունը և երկու դպրոցները։

Ինտերնետ հասանելիությունը  բավարար չէ։

Գյուղի երկահարկանի հիվանդանոցը վերանորոգման և մասնագետների կարիք ունի։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041