Բավրա

Ընդհանուր բնութագիրը

Բավրա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալաքալաք շրջանում՝  Ախալքալաքից ուղիղ գծով 1 կմ արևելք, Փարվանա գետի աջակողմյան ձորապռնկին, ծ.մ. 1660-1700 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 325  ընտանիք։  Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1605 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 409 հա, արոտավայրեր՝ 450 հա։

Գյուղն  ունի գյուղական ակումբ, չունի գրադարան։ Բավրայի դպրոցում սովորում է շուրջ 148 աշակերտ, դասավանդում՝ 27 ուսուցիչ։

Գյուղում է գտնվում թաղածածկ,միանավ հին եկեղեցին՝ կառուցված համակ սրբատաշ քարով։ Վերջինիս հարավից կից է համանման հորինվածքով երկրորդ եկեղեցին, որը տվյալ դեպքում ավելի հարմար է կոչել սրահ-եկեղեցի։ Գյուղը նշանավորվում է Սբ. Խաչ եկեղեցիով։

Առկա խնդրիները

Գյուղի ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում (3 կմ)։

Գյուղի մշակույթի շենքը կառուցվել է 1960 թ.-ին, մասնակիորոն վերանորոգվել 2011 թ.-ին։ Մշակույթի տունը գործում է պարբերաբար. Հիմնական պատճառը ուսուցչուհու և ջեռուցման համակարգի բացակայությունն է։

Գյուղում կա խմելու ջուր, սակայն խողովակների հին լինելու պատճառով հաճախ տեղի են ունենում վթարներ և խցանումներ։

Գյուղում առավել հրատապ է համարվում  ոռոգման ջրի խնդիրը։ Որպես խնդրի լուծման տարբերակ՝ բնակիչներն առաջարկում են Աբլարի սկզբնակետից  խողովակներով ջուրը հասցնել մինչև գյուղի տարածք, որի երկարությունը մոտավորապես կազմում է 3-4 կմ։

Գյուղի դպրոցը կառուցվել է 1968 թ., մասնակիորեն վերակառուցվել 2012թ.-ին։ Դպրոցում չեն բավարարում դասասենյակները, չկա սպորտային դահլիճ, լաբորատոր սենյակներ, դպրոցում չկա նաև խմելու ջուր։

Սպորտային կենտրոնը մասնակիորեն գործում է գյուղական ակումբում, ունի ջեռուցման խնդիր, սպորտային գույքը չի բավականացնում։

Եկեղեցին վերջին անգամ մասնակիորեն վերակառուցվել է 2001 թ.-ին, ունի ջեռուցման և էլեկտրականության խնդիր։

Գյուղը չունի գրադարան։ Շենքի բացակայության պատճառով գրքերը պահվում են անհատի տանը։

Ինտերնետը հասանելի է մասնակի՝ մոոդեմների և շարժական կապի օպերատորների միջոցով։

Գյուղը չունի բուժկետ, մանկապարտեզ, ադմինիստրատիվ շենք, գյուղում շատ քիչ է գյուղտեխնիկան։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041