Բալխո

Ընդհանուր բնութագիրը

Բալխո գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 12 կմ հյուսիս-արևելք, Սբ. Սար կոչվող լեռան հարավային ստորոտին, ծ.մ. 1730-1760 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 161 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 588 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 260 հա,  խոտհարքեր՝ 120 հա, արոտավայրեր՝ 567  հա։

Գյուղը չունի գյուղական ակումբ, ունի գրադարան։ Բալխոյի դպրոցում սովորում է շուրջ 68 աշակերտ, դասավանդում՝ 18 ուսուցիչ։

Գյուղում է գտնվում քարաշեն , փայտածածկ Սբ. Սահակ-Պարթև եկեղեցին ՝ հիմնված 1830-ականներին։

Առկա խնդրիները

Գյուղամիջյան բոլոր ճանապարհները (մոտ 3 կմ) և գյուղը հարևան գյուղերին միացնող ճանապարհներն ունեն վերանորոգման կարիք:

Գյուղում առկա է խմելու և ոռոգման ջրի խնդիր։ Բայց այն կարելի է լուծել, դրա համար պետք է լեռներում գտնվող “Սողոյենց գել” կոչված տեղամասում կառուցել պատնեշ անձրևաջրերը կուտակելու համար:

Խմելու ջուր կա, բայց չի բավարարում ամբողջ գյուղին: Կան թաղամասեր (տեղանքից կաղված), որոնք տարվա ընթացքում ջրամատակարված են 4 ամիս:

Գյուղական ակումբը գտնվում է կիսավեր վիճակում, տանիքը ծռվել է և կարող է փլուզվել յուրաքանչյուր պահի կամ երկրաշարժից, պատերի մեծ մասը խարխլված է, սվաղը թափված է, հատակը, բեմը, պատուհաններն, մի խոսքով փայտե  կոնստրուկցիաներն կամ փտած են, կամ ընդհանրապես գոյություն չունեն:

Մշակույթի տունը, գրադարանը և դպրոցը ունեն վերանորոգման կարիք։ Դպրոցը գործում է երկհերթ ռեժիմով (դպրոցն 9 ամյա է, բայց ունի 5 դասասենյակ) 4 դասասենյակի կառուցումով այս խնդիրը կարելի է լուծել: Գյուղն ունի հարուստ գրադարան, որը տնից տուն տեղափոխվելուց  հետո հանգրվանել է կիսավեր ակումբի կինոմեխանիկի նախկին խցիկում: Գրադարանից օգտվելը հասանելի է ցանկացողների համար:

Եկեղեցին վերանորոգված է, բայց քահանա չունի:

Գյուղում չկա սպորտային կենտրոն։

Ինտերնետ հասանելիությունը բացակայում է գյուղում։

«Երկիր Զաբախա» հաղորդաշարն  անդրադարձել է  գյուղի արժանավոր զավակ Մկրտիչ Սարգսյանի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041