Այազմա գյուղը գտնվում է Ջավախքի Ծալկայի շրջանում՝ շրջկենտրոնից 18 կմ հեռավորության վրա, Դալիդաղ լեռան հյուսիսային լանջի արևելյան ստորոտին կամ Ծալկայի սարահարթի Խրամ գետի ավազանի հարավային մասում, ծովի մակերևույթից 1600 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 142 ընտանիք, որից 32-ը երիտասարդ ընտանիքներ են (մինչև 40 տարեկան)։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 512 մարդ, որոնցից 90-ը անչափահասներ են, կենսաթոշակառուներ՝ 113 մարդ, մշտական աշխատանք ունեցեղներ՝ 30 մարդ։ Վերջին երեք տարիների ծնունդների թիվը կազմում է 15 երեխա. 2011թ.՝ 5 երեխա, 2012թ.՝ 6 երեխա, 2013թ.՝ 4 երեխա։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 162 հա, խոտհարքեր՝ 316 հա, արոտավայրեր՝ 720 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է Խ.Ե.Ա՝ 320 գլուխ, ոչխարներ՝ 850 գլուխ։
Այազմայի 8-ամյա դպրոցում սովորում է 60 աշակերտ։
Գյուղի հինավուրց եկեղեցին սրբավայր է։ Այստեղ նշվում է Վարդավառի նշանավոր տոնը։
Գյուղում չկա մշակույթի տուն, գրադարան, սպորտային կենտրոն։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041