Արագովա

Ընդհանուր բնութագիրը

Արագովա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 7 կմ հյուսիս, ծ.մ. 1650-1700 մ բարձրության վրա։

Գյուղում բնակվում է 317 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 850 մարդ։

 Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 599 հա, խոտհարքեր ՝ 25հա, արոտավայրեր՝ 1059 հա։

Գյուղում չկա գյուղական ակումբ,  կա գրադարան։

Արագովայի   դպրոցում սովորում է շուրջ 116 աշակերտ, դասավանդում՝ 22 ուսուցիչ։

Արագովան նշանավոր է Սբ. Գևորգ եկեղեցիով՝ հիմնադրված 1830-ականներին։ Ներկայումս այն կանգուն է,  սակայն  թմբուկը   իսպառ քայքայված է։ Արագովա գյուղում՝ փոքր-ինչ հյուսիս, պահպանվում են վաղ միջնադարյան հիմնավեր եկեղեցու մնացորդներ (խորանի  հատվածում), ճարտարապետական առանձին բեկորներ (երեսպատի սրբատաշ քարեր, քիվեր), ոչ հեռու՝ նաև խոյաձև տապանաքար։

Առկա խնդրիները

Արագովա գյուղի երկու կամուրջները գտնվում են անմխիթար վիճակում։ Մեկը գտնվում է Ախալքալաք-Բակուրիանի գլխավոր ճանապարհի վրա, մյուսը՝ գյուղամիջյան ճանապարհի։ Փոքր կամուրջը վերջին անգամ վերանորոգվել է խորհրդային տարիներին։

Դեռևս խորհրդային տարիներին կառուցված մշակույթի տունը գտնվում է անմխիթար վիճակում։ Երբևէ վերանորոգման չի ենթարկվել։

Դպրոցը չունի ջեռուցման համակարգ։ Դպրոցը և մարզադահլիճը  ունեն ներսի վերանորոգման կարիք։

Գրադարանը գտնվում է գյուղապետարանի առաջին հարկում, ունի վերանորոգման կարիք։

Գյուղում չկա սպորտային կենտրոն, երիտասարդներն օգտվում են  դպրոցի մարզադահլիճից։

Գյուղում առկա է ոռոգման ջրի խնդիր։ Գյուղում կա ջրհան կայան ` գնված 2012-2013թթ. պետության կողմից տրամադրված գումարով  (20.000 լարի), սակայն մինչ օրս չի աշխատում էլեկտրական հոսանքի բացակայության պատճառով։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041