Ախալցխա

Ընդհանուր բնութագիրը

Ախալցխա քաղաքն գնտվում է Սամցխե-Ջավախքի Ախալցխա շրջանում ՝ Կուր գետի ձախ վտակ Փոցխովի ափերին՝ վերջինիս Կուր գետի հետ միախառնման տեղից գրեթե 5 կմ արևմուտք, ծովի մակերևույքից 940-1120մ բարձրության վրա։

Քաղաքում  բնակվում է —- ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է —-  մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է —- հա, խոտհարքեր՝ —- հա,   արոտավայրեր՝ —- հա։  Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ —- գլուխ, ոչխարներ և այծեր՝  —- գլուխ։

Ախալցխայի թիվ 1  դպրոցում սովորում է շուրջ  598  աշակերտ, դասավանդում ՝ 72 ուսուցիչ, թիվ 4 բազային դպրոցում՝ 49 աշակերտ, 18 ուսուցիչ։

Ախալցխայում կան աչքի ընկնող եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր և այլ կոթողներ։ Դրանցից են՝

  • Սբ. Աստվածածին  (Սբ. Աստվածամոր) եկեղեցի
  • Սբ. Քառասունք եկեղեցի
  • Սբ. Հրեշտակապետաց եկեղեցի
  • Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Զարեհնու Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցի
  • Սբ. Փրկիչ (Սբ. Ամենափրկիչ) եկեղեցի
  • Սբ. Զարավարաց մատուռ
  • Երևման Սբ. Խաչ եկեղեցի
  • Սբ. Հովհաննես Մկրտիչ  եկեղեցի
  • Սբ. Աստվածածնի Վերափոխման եկեղեցի
  • Սբ. Աստվածածնի Վերափոխման եկեղեցի կամ Սբ. Ռոզալինա եկեղեցի
  • Այլազգի հոգևոր աղոթատներ. Վրաց ուղղափառ Սբ. Մարիամ եկեղեցի
  • Վրաց ուղղափառ Սբ. Աստվածածին եկեղեցի
  • Սբ. Ուղղափառ Սբ. Գևորգ եկեղեցի
  • Ախալցխայի հրեական թաղամասում գտնվող սինագոգերը,
  • Ախալցխայի բերդը
  • Սբ. Փրկիչ եկեղեցու հարևանությամբ  1834թ. Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու ջանքերով կառուցված աղբյուրը
  • Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար Մարդա թաղամասի բարձրադիր եզրին
  • Սբ. Սաֆա (Սաֆարա) վանք։

Առկա խնդրիները

Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցու կտուրը ժանգոտվել է եւ ներկելու կարիք ունի: Եկեղեցու վերին հատվածը ենթակա է վերանորոգման: Ախալցխայի Մարտա թաղամասում 2003 թվականին տեղադրվել է խաչքար – հուշակոթող՝ նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: 2013թ. Մարտա թաղամասում ճանապարհը վերանորոգվել եւ ասֆալտապատվել է, ինչի արդյունքում ասֆալտապատ ճանապարհը բավական մոտեցել է խաչքար-հուշակոթողին: Մինչեւ խաչքար – հուշակոթող մնացել է վերանորոգել ճանապարհի ընդամենը մի փոքրիկ հատված՝ մոտ 500-600 մետր:

Ախալցխայում ներկայումս կա մեկ գործող եկեղեցի՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ:  Մինչեւ եկեղեցի տանող ճանապարհի փոքրիկ հատվածը վերանորոգված չէ  (350 մետր):

Քաղաքում կան խոնարհված եկեղեցիներ, որոնցից մեկը խիստ ամրացման կարիք ունի ` Սբ. Ստեփանոս:

Կան նաեւ հայկական մատուռներ, որոնք եկեղեցիների նման անուշադրության պատճառով հետզհետե վրացացվում են:

Ախալցխայում կա մեկ գործող կրթամշակութային կենտրոն: Կենտրոնում երիտասարդները ծանոթանում են հայկական մշակույթին եւ այն ամենին, ինչը հայկական է: Կենտրոնն ունի պարային խմբակներ, երգի – պարի համույթներ: Վերջին անգամ շենքը վերանորոգվել է 2006 թ.-ին եւ  ներկայումս խիստ վերանորոգման կարիք ունի:

Ախալցխայի հայկական գերեզմանոցի ներսի ճանապարհը եւս ասֆալտապատված չէ, ինչը խոչընդոտում է մեքենաների երթևեկությունը։

Կա նաեւ հին հայկական գերեզմանոց, որը գտնվում է Ռաբատ թաղամասում՝ հրեական գերեզմանոցի կողքին եւ մեր հայկական եկեղեցու մոտակայքում, որի տարածքը ցանկապատված չէ, եւ, ցավոք, այնտեղ արածում են անասուններ:

«Երկիր Զաբախա» հաղորդաշարն  անդրադարձել է  Ախալցխայի արժանավոր զավակներ

Աղասի Այվազյանի,

Արամ Ղանալանյանի,

Վարդգես Սուրենյանցի,

Պիոն Հակոբյանի  կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041