Ախալքալաք

Ընդհանուր բնութագիրը

Ախալքալաք քաղաքը գտնվում է Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաք շրջանում և համարվում է Սամցխե-Ջավախք երկրամասի  կենտրոն։  Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում,  Փարվանա գետի ավազանում, ծ.մ. 1690 մ բարձրության վրա։

Քաղաքում բնակվում է 3249 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 11629 մարդ։

Քաղաքում գործում է  ակումբային միավորում, գրադարան, երաժշտական դպրոց, նկարչական դպրոց, թանգարան, ապագայի տուն։

Քաղաքում գործում է 4 դպրոց։ Ախալքալաքի թիվ 1 դպրոցում ուսանում է շուրջ 403 աշակերտ, դասավանդում՝ 65 ուսուցիչ, թիվ 2 դպրոցում՝ 473 աշակերտ, 56 ուսուցիչ, թիվ 3 դպրոցում՝ 100 աշակերտ, 33 ուսուցիչ, թիվ 4 դպրոցում՝ 469 աշակերտ, թիվ 5 դպրոցում՝ 101 աշակերտ։

Ախալքալաքում կան աչքի ընկնող եկեղեցիներ, մատուռներ, խաչքարեր, թանգարաններ։ Դրանցից են՝

  • Սբ. Խաչ եկեղեցին՝ կառուցված 1856 թվականին ախալքալաքաբնակ մահտեսի Կարապետ Յաղուբյանցի կողմից։ Սբ. Խաչ եկեղեցին ընդարձակ դահլիճով գմբեթավոր տաճար է։ Միակ ՝ արևմտյան ճակատից բացված մուտքը առջևում ունի կրկնահարկ զանգակատուն։ Կառուցված է գլխավորապես անմշակ քարով, կրաշաղախով, փայտով։
  • Ախալքալաքի հյուսիսարևելյան կողմում՝ Փարվանա գետի աջ ափին, բարձր ժայռերի տակ, «Ճգնավոր» եկեղեցին է։ Միանավ, թաղածածկ շենք է՝ կառուցված սրբատաշ քարով։
  • Ախալքալաքի պատմաերկրագիտական թանգարանում առանձնապես արժեքավոր են մ.թ.ա. Ա. Հազարամյակին վերաբերող աստղագիտական օրացույցը, խեցեղեն իրերը, ճարտարապետական բեկորները և այլն։
  • Ախալքալաքում աչքի են ընկնում հատկապես մշակույթի տան մոտ գտնվող Մեսրոպ Մաշտոցի արձանը, Սբ. Խաչ եկեղեցու բակում 2000թ. կանգնեցված Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու մետաղաձույլ արձանը, Դերենիկ Դեմիրճյանի, Ջիվանու և այլոց հուշարձանները։

«Երկիր Զաբախա» հաղորդաշարն  անդրադարձել է  Ախալքալաքի արժանավոր զավակներ

Սեյլանի

Վարդան Շահպարոնյանի,

Ռուբեն Տեր-Մինասյանի,

Մկրտիչ Սարգսյանի  կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։

Առկա խնդրիները

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041