Ալաստան գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 16 կմ հյուսիս-արևմուտք, ծ.մ. 1700-1720մ բարձրությամբ հարավարևելահայաց լեռան ստորոտի մեղմաթեք փեշին, ջրառատ վայրում։
Գյուղում բնակվում է 279 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 685 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 793 հա, խոտհարքեր՝ 65 հա, արոտավայրեր՝ 1027 հա։
Գյուղն ունի գյուղական ակումբ և գրադարան։ Ալաստանի դպրոցում սովորում է շուրջ 120 աշակերտ, դասավանդում՝ 29 ուսուցիչ։
Գյուղի պատմամշակութային հուշարձանների թվին են պատկանում գյուղամիջի հին եկեղեցին և Սբ. Աստվածամոր եկեղեցին։
Գյուղի ճանապարհները (5 կմ) ենթակա են վերանորոգման։ Կամուրջները ևս բարեկարգման կարիք ունեն։
Մշակույթի տունը գտնվում է վթարային վիճակում, ենթակա է վերանորոգման։
Գյուղում առկա է խմելու ջրի խնդիր, խողովակները ենթակա են փոփոխման։
Ոռոգման ջրի խնդիր առկա է Գոլեր կոչվող տեղամասում։
Գյուղը գազաֆիկացված է։
Դպրոցը անհարժեշտ է ցանկապատել, վերանորոգվել է 2013 թվականին։
Գյուղում չկա սպորտային կենտրոն։ Գրադարանը գործում է, սակայն ունի վերանորոգման կարիք։
Եկեղեցին էլեկտրաֆիկացված չէ, չունի քահանա։
Ինտերնետ հասանելիությունը բացակայում է։
«Երկիր Զաբախա» հաղորդաշարն անդրադարձել է գյուղի անվանի զավակների կյանքին և ստեղծագործական գործունեությանը։
Ռադիոհաղորդումը հասանելի է այստեղ։
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041