Ալաթուման

Ընդհանուր բնութագիրը

Ալաթուման գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 25 կմ հյուսիս, ծ.մ. 1760-1790 մ բարձրությամբ հարավարևմտահայաց, մեղմաթեք լեռնալանջին։ Գյուղը երկու թաղերի է բաժանում Ախալքալաք-Տաբածղուր խճուղին։

Գյուղում բնակվում է 179 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 416 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 191 հա, արոտավայրեր՝ 667 հա։

Գյուղը չունի գյուղական ակումբ  և գրադարան։ Ալաթումանի  դպրոցում սովորում է շուրջ 72 աշակերտ, դասավանդում՝ 30 ուսուցիչ։

Գյուղում է գտնվում Սբ. Երրորդություն եկեղեցին՝ հիմնված 1830-ականներին։ Ներկայումս կանգուն է։

Առկա խնդրիները

Ալաթուման գյուղը գտնվում շրջկենտրոնից 25 կմ հեռավորության վրա: Լեռնային գյուղ է: Այդ ճանապարհի միայն 8 կմ ասֆալտապատ, մնացած հոդվածը (17 կմ) գտնվում է անմխիթար վիճակում: Անմխիթար վիճակում է նաև գյուղամիջի ճանապարհները:

Խորհրդային տարիներին գործել է, իսկ ներկայումս բոլորովին քանդված է, գտնվում է կիսավեր վիճակում:

Գյուղում կան թաղամասեր, որոնք զրկված են խմելու ջրից: Եղածների ջրատար խողովակները շտապ վերանորոգման կարիք ունի:

Ոռոգման ջրի խնդիրը բոլորովին ցավալի: Անհապաղ պետք է կառուցել ջրանցքներ՝ ցանկատարածությունները ոռոգելի դարձնելու համար:

Սպորտային կենտրոն չկա: Երիտասարդությունը հիմնականում օգտվում դպրոցի մարզադահլիճից:

Գյուղի գրադարանը գտնվում է կիսավեր վիճակում: Այն գտնվում է դպրոցի հին շենքում, որի կտուրը կոտրված է, ջուրը անընդհատ կաթում է, իսկ գրքերը խոնավացել:

Ինտերնետը շատ թույլ է, սակագներն էլ շատ բարձր:

Դպրոցն չունի ջեռուցման համակարգ: Սպորտդահլիճը և ընդհանրապես դպրոցի ներսը խիստ վերանորոգման կարիք ունի:

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041