Ազավրեթ

Ընդհանուր բնութագիրը

Ազավրեթ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 19 կմ հյուսիս, ծ.մ. 1840-1940 մ բարձրության վրա, համանուն վտակի երկու ափերին։

Գյուղում բնակվում է 359 ընտանիք։ Բնակչության ընդհանուր թիվը կազմում է 1372 մարդ։

Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 492 հա, խոտհարքեր՝ 221 հա, արոտավայրեր՝ 1370 հա։

Գյուղը ունի գյուղական ակումբ և չունի գրադարան։ Ազավրեթի դպրոցում սովորում է շուրջ 243 աշակերտ, դասավանդում՝ 23 ուսուցիչ։

Գյուղի հյուսիսային կողմում է գտնվում կիսավեր Սբ. Մաթեոս (Մարկոս ավետարանիչ) եկեղեցին, 1868 թվականին կառուցված Սբ. Մաշտոց թարգմանիչ եկեղեցին։ Գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք «Թեթրով» միջնադարյան գյուղատեղիի և եկեղեցու ավերակներն են։

Առկա խնդրիները

Գյուղի ճանապարհները գտնվում են վատթար վիճակում, 2 կմ ենթակա է բարեկարգման։

Խմելու ջրի հարցը որոշ չափով լուծված է, սակայն զգացվում է խողովակների վերանորոգման կարիք։

Մշակույթի տունը գործում է, սակայն գտնվում է կիսավեր վիճակում։ Պատուհանները և ապակիները կոտրված են։

Գյուղում չկա գրադարան, բուժկետ, սպորտային կենտրոն։

Եկեղեցին գտնվում է վերանորոգման ընթացքի մեջ։

Բիզնես նախագծեր

Լուսանկարներ

Աջակցե՛ք Ձեր գյուղին

Donate online

[sdonations]1[/sdonations]

Բանկային ռեկվիզիտներ

Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝

ՀՀ դրամ ՝ 2050022378941001

ԱՄՆ դոլար՝ 2050022378941020

Եվրո ՝ 2050022378941040

ՌԴ ռուբլի՝ 2050022378941041