Աբուլ գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքի և Աբուլ լեռան միջակայքում, լեռան հարավարևմտյան ստորոտում, շրջկենտրոնից 10 կմ արևելք, ծովի մակերևույթից 1964-1985 մ բարձրության վրա։
Գյուղում բնակվում է 185 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 656 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 360 հա, խոտհարքեր՝ 88 հա, արոտավայրեր՝ 1113 հա։
Գյուղը ունի գյուղական ակումբ , չունի գրադարան։ Աբուլի դպրոցում սովորում է շուրջ 112 աշակերտ, դասավանդում՝ 24 ուսուցիչ։
Գյուղը հարուստ է եկեղեցիներով։ Դրանցից են Սբ. Հարություն եկեղեցին՝ համակ սրբատաշ, դեղնավուն տուֆից և միանավ, և Սբ. Աստվածածին եկեղեցին՝ ընդարձակ, եռանավ, երկու զույգ սյուներով և զանգակատնով։
Մշակույթի տունը գործում է, սակայն երբևիցե չի վերանորոգվել։ Պատուհանները (3 հատ) և դուռը ենթակա են փոփոխման։
Խմելու ջուրը խողովակներով (Աբուլի ստորոտից 2,5 կմ հեռավորությամբ) մատակարարվում է 80 ընտանիքի, սակայն շատ փոքր պաշարով։ Գյուղի սկզբնամասում կա աղբյուր. գյուղի 130 ընտանիքներից 15-ը օգտվում են ջրային պաշարից, սակայն մնացած 115-ը ևս ունեն դրա կարիքը։
Աղբյուրի ջուրը պոմպակայանի միջոցով ոռոգման նպատակով օգտագործվել է խորհրդային տարիներին։
Դպրոցը գործում է երկու մասնաշենքով։ Վերջին անգամ վերանորոգվել է 2010 թ.-ին շրջանային մունիցիպալիտետի կողմից (փոխվել է կտուրը և պատուհանները ամբողջովին)։ Ունի մասնագետների կարիք։
Գյուղը գազաֆիկացված չէ։
Գյուղում չկա գրադարան, սպորտային կենտրոն։ Եկեղեցին վերանորոգվել է 2009 թ.-ին, չունի քահանա։
ԻՆտերնետ հասանելիությունը բացակայում է։
Բնակավայրից դուրս բնակվողների ցուցակ
Անուն ազգանուն | Բնակության վայր | Գործունեություն | |
1 | Խանջյան Ստեփան | Կրանսոդար | |
2 | Ոսկանյան Մխիթար | Եկատերինբուրգ | |
3 | Կարապետյան Հովսեփ | ||
4 | Երիցյան Մելս | Շինարար | |
5 | Խոցանյան Վրեժ | Աբովյան | ՀՊԱՀ դասախոս |
6 | Դարբինյան Իլյիչ | Էլցանցեր | |
7 | Դարբինյան Սուրիկ | ||
8 | Ավետիսյան Աշոտ | ԵՊԲՀ դասախոս | |
9 | Խանջյան Արտուշ | Երևան | Ֆիզիկոս, հուշարձանագետ |
[Form id=”183″]
Donate online
[sdonations]1[/sdonations]
Բանկային ռեկվիզիտներ
Բանկը՝ ‹‹Ինեկոբանկ›› ՓԲԸ Հաշվարկային հաշիվները՝
ՀՀ դրամ ՝ 2050022378941001
ԱՄՆ դոլար՝ 2050022378941020
Եվրո ՝ 2050022378941040
ՌԴ ռուբլի՝ 2050022378941041